ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար կհատկացնի

ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար կհատկացնի

Միացյալ Նահանգները մտադիր է Կենտրոնական Ասիայում տնտեսական կայունության նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանային ծրագրերին 25 մլն դոլար հատկացնել: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ։   Փաստաթղթում նշվում է, որ 2022 թ. սեպտեմբերին հիմնադրված նախաձեռնությունն ուղղված է տարածաշրջանում տնտեսական աճի խթանմանը։   Միջոցները կուղղվեն առևտրային ուղիների ընդլայնմանը, տրանսկասպյան առևտրային ուղիների երկայնքով ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի ամրապնդմանը,…

Read More
Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանից Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկեր կամ սպառնալիքներ չեն տեսնում. ԱԳ նախարար

Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանից Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկեր կամ սպառնալիքներ չեն տեսնում. ԱԳ նախարար

Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի հակամարտության հետ կապված ռիսկեր կամ սպառնալիքներ չեն տեսնում` հայտարարել Է Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։   «Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ անդամ է այլ պետությունների հետ, որոնք սահմանակից են Ռուսաստանին կամ գտնվում են այս…

Read More
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է կնքվել այս տարի. Պանկին

ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է կնքվել այս տարի. Պանկին

ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև առևտրային համաձայնագրերի կնքման հարցերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների մշտական ուշադրության կենտրոնում են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը: «Հեշտ չէ կոնկրետ ժամկետներ նշել համաձայնագրի կնքման համար, քանի որ նման փաստաթղթերի պատրաստումը երկարատև և լուրջ վերլուծություն պահանջող գործընթաց է»,- նշել է դիվանագետը։ Նա…

Read More
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԽ նիստ

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Արցախի ԱԽ նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:

Read More
Վաշինգտոնին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական կողմի միջամտության հնարավորությունը. Փրայս

Վաշինգտոնին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական կողմի միջամտության հնարավորությունը. Փրայս

Վաշինգտոնին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական կողմի միջամտության հնարավորությունը՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ արձագանքելով Մերձդնեստրի սահմաններին ուկրաինական զինուժի կուտակումների մասին հաղորդագրություններին: Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարության խոսնակը հաստատել է՝ Մերձդնեստրի սահմանի մոտ ուկրաինական ստորաբաժանումներ են տեղակայվել։ Նատալյա Գումենյուկի խոսքով՝ նպատակը ռուսական կողմից բխող հնարավոր սպառնալիքներին արձագանքելն է:…

Read More
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի…

Read More
Սերբիան և Կոսովոն աջակցություն են հայտնել «Հարաբերությունների կարգավորման մասին» Եվրամիության առաջարկած համաձայնագրին. Բորել

Սերբիան և Կոսովոն աջակցություն են հայտնել «Հարաբերությունների կարգավորման մասին» Եվրամիության առաջարկած համաձայնագրին. Բորել

Սերբիան և Կոսովոն աջակցություն են հայտնել «Հարաբերությունների կարգավորման մասին» Եվրամիության առաջարկած համաձայնագրին՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Սերբիայի նախագահի և Կոսովոյի վարչապետի հետ հանդիպման արդյունքներով։ Բորելը նաև ընդգծել է, որ առանց հարաբերությունների լիարժեք կարգավորման՝ Սերբիան և Կոսովոն չեն կարողանա ավարտել ԵՄ-ին անդամակցության գործընթացը։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ ստորագրե՞լ են արդյոք կողմերը…

Read More
Շրջափակման հետևանքով Արցախում առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը

Շրջափակման հետևանքով Արցախում առնվազն 5 100 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախի կառավարությունը ներկայացրել է շրջափակման 79-րդ օրվա տեղեկագիրը փետրվարի 27-ի դրությամբ: Օրվա վիճակագրական թարմացումներ 1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 4 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 305 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 740 քաղաքացի զրկվել…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ դեմ է «Ժողովրդի ուժը» նախաձեռնած օրինագծին և վետո կդնի դրա ընդունման դեպքում

Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ դեմ է «Ժողովրդի ուժը» նախաձեռնած օրինագծին և վետո կդնի դրա ընդունման դեպքում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ դեմ է «Ժողովրդի ուժը» նախաձեռնած օրինագծին։ Ինչպես լրագրողներին ասել է Սալոմե Զուրաբիշվիլին, այս նախագիծը Վրաստանը բաժանում է Եվրոպայից, և եթե այն ընդունվի, նա վետո կդնի դրա վրա։ «Ես կտրականապես դեմ եմ այն ​​օրենքին, որը հիմա քննարկվում է, այս օրենքի քննարկման մեջ չեմ մտնելու։ Ամեն դեպքում ես վետո կդնեմ…

Read More
Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Լավրով

Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. Լավրով

Լաչինի միջանցքի գործունեության ռեժիմը պետք է համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական և հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց համար ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը փորձում է դրան…

Read More
ԱԳ նախարարի տեղակալը Մեքսիկայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալը Մեքսիկայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն, որը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Դեսպան Վիլյեգասը հայտնել է իր հանձնառությունը՝ առավելագույն ջանքերը գործադրելու հայ-մեքսիկական համագործակցությունը…

Read More
Բլինքենն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահի և արտգործնախարարի հետ
		28.02.2023 . Միջազգային

Բլինքենն Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահի և արտգործնախարարի հետ 28.02.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Աստանայում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և արտգործնախարար Մուխթար Տիլեուբերդիի հետ՝ հայտնել են պետքարտուղարությունից: Բլինքենը Ղազախստանի արտգործնախարարին ասել է, որ Վաշինգտոնն աջակցում է երկրի  ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Պետքարտուղարն այսօր Աստանայում կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների արտաքին գործերի նախարարների հետ, ապա կմեկնի Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ:

Read More
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարևոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների և էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի դրանից՝ ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք և բժշկական օգնություն, սնունդ և…

Read More
Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ 8 անձ այսօր տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ 8 անձ այսօր տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 28-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։…

Read More
Հայաստանը մասնակցում է ԱՀԿ-ի կողմից համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման փաստաթղթի մշակմանը

Հայաստանը մասնակցում է ԱՀԿ-ի կողմից համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման փաստաթղթի մշակմանը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Ժնևում մասնակցել է ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնի (INB) չորրորդ հանդիպմանը:   COVID-19-ի դիմակայման փորձը հաշվի առնելով՝ այս մարմինը մշակում է համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքմանն ուղղված փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր անդամ պետությունների համար:   Ներկայումս քննարկվում է զրոյական նախագիծ, որը հայկական կողմը համարում է ընդունելի, սակայն առաջարկում մի…

Read More
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
		28.02.2023 . Արցախ

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին 28.02.2023 . Արցախ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, Անվտանգության խորհրդի անդամները այսօր այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել ադրբեջանական իշխանությունների…

Read More
Միրզոյանը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել ԼՂ շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

Միրզոյանը ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել ԼՂ շրջափակման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:  Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022 թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022 թ….

Read More
Թուրքիայում նոր երկրաշարժ է եղել

Թուրքիայում նոր երկրաշարժ է եղել

Թուրքիայի Իզմիր արվարձանում 4.1 մագնիտուդ հզորությամբ նոր երկրաշարժ է եղել: Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Էպիկենտրոնը եղել է 14.5 կմ խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի Մալաթիայի նահանգում հզոր երկրաշարժ է եղել, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան:

Read More