Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցը և հաստատությունում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների զեկույցում։
Փաստաթղթում նկարագրվում է վերջին տարիներին պանսիոնատի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ երեխաների իրավունքների խախտումներ, նվաստացուցիչ, անմարդկային և անհավասար վերաբերմունք և այլն։ Զեկույցում ասվում է, որ նույնիսկ Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցում ապրելը երեխաների իրավունքների խախտում է, քանի որ միջավայրը չի նպաստել երեխաների համար պատշաճ պայմանների ստեղծմանը։
Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոցում երեխաների նկատմամբ բռնությունները ներառվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցում
