Առկա են իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար բացակայում են անհրաժեշտ միջոցները. Գուրգեն Ներսիսյան

Առկա են իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար բացակայում են անհրաժեշտ միջոցները. Գուրգեն Ներսիսյան

Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող ԼՂ-ում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Այդ մասին ասված է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում:   «Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար արդեն բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները:   Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով…

Read More
Ռուսաստանն ու Բելառուսը մեծացնում են ճնշումը Լեհաստանի և Լիտվայի սահմանների վրա. Մորավեցկի

Ռուսաստանն ու Բելառուսը մեծացնում են ճնշումը Լեհաստանի և Լիտվայի սահմանների վրա. Մորավեցկի

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լիտվայի և Լեհաստանի սահմանին հիբրիդային հարձակումներ են կատարվում: «Ռուսաստանն ու Բելառուսը մեծացնում են ճնշումը մեր սահմանների վրա, պետք է գիտակեցել, որ դրանց թիվն աստիճանաբար աճելու է»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը: Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներն դավադրություն են նախատեսել՝ սահմանային…

Read More
ՄԱԿ-ի ԱԽ նիստում Շվեյցարիայի ներկայացուցիչը անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցին

ՄԱԿ-ի ԱԽ նիստում Շվեյցարիայի ներկայացուցիչը անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը, խոսելով աշխարհում հակամարտությունների հետևանքով սննդի ճգնաժամի մասին, անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցին։ Դիվանագետի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երբեմն հնարավորություն չի ունենում իրականացնելու իր մարդասիրական առաքելությունը, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի դեպքում։ Նա բոլորին կոչ է արել սննդի կարիք ունեցողների համար անխոչընդոտ մատակարարումներ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել։

Read More
Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը

Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։ Այդ մասին ասված է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարության մեջ:   «Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ…

Read More
Բոնոն և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Բոնոն և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Այսօր Բաքվում ընդունելով Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացը շարունակելու Բաքվի վճռականությունը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի արդյունքների հասնել։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը։ Անդրադարձել է կատարվել…

Read More
Բոնոն Ադրբեջանում հանդիպել է Բայրամովի հետ

Բոնոն Ադրբեջանում հանդիպել է Բայրամովի հետ

Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Բայրամովն «ընդգծել է, թե անհիմն են այն պնդումները, որ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում հայ բնակիչներին, իսկ Լաչինի սահմանային անցակետը ոչ լեգիտիմ է»:

Read More
Էրդողանը բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել, Թուրքիայի ԳՇ պետ կնշանակվի

Էրդողանը բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել, Թուրքիայի ԳՇ պետ կնշանակվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բարձրագույն ռազմական խորհրդի նիստ է հրավիրել: Էրդողանի նախագահությամբ նիստն անցկացվում է Անկարայի նախագահական համալիրում՝ մամուլի համար փակ ձևաչափով: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նիստի օրակարգային ամենակարևոր հարցերից է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նշանակումը, որը Յաշար Գյուլերի՝ ազգային պաշտպանության նախարար նշանակվելուց հետո դեռևս թափուր է: Լրատվամիջոցները գրում են, որ ժողովի նիստի մասին…

Read More
Եվրամիությունը Բելառուս զենք-զինամթերք արտահանելու արգելք է սահմանել

Եվրամիությունը Բելառուս զենք-զինամթերք արտահանելու արգելք է սահմանել

Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները և արգելք է սահմանել երկիր այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման հանդեպ, որոնք նպաստում են ռազմական և տեխնոլոգիական կատարելագործմանը: Այդ մասին հայտնել են Եվրահանձնաժողովից։ Բացի դրանից՝ ԵՄ-ն արգելք է սահմանել Բելառուս զենք-զինամթերքի, ինչպես նաև ավիացիայի և տիեզերքի ոլորտում օգտագործման համար նախատեսված ապրանքների արտահանման վրա:

Read More
Հուլիսին հավաքված եկամուտները թերակատարվել են 54.6 տոկոսով. ԼՂ ՊԵԿ

Հուլիսին հավաքված եկամուտները թերակատարվել են 54.6 տոկոսով. ԼՂ ՊԵԿ

ԼՂ ՊԵԿ-ը հրապարակել է 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշները:   ​«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից ամբողջական պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի…

Read More
Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է․ Օլիվիե Դըկոտինյին

Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է․ Օլիվիե Դըկոտինյին

Սյունիքի մարզում գտնվող Գորիսը Հայաստանում ֆրանկոֆոնիայի կենտրոնն է, որը վճռականորեն ուղղված է դեպի մեր երկիրը՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Քաղաքապետ պարոն Առուշ Առուշանյանի հետ մտքեր փոխանակեցինք Վյեն քաղաքի հետ այս քաղաքի եղբայրացման և Ֆրանսիայի հետ կապերի հետագա ամրապնդման ուղիների շուրջ»,- նշել է դիվանագետը:

Read More
ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման համար հիմք չկա․ Միլլեր

ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման համար հիմք չկա․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի դիտարկում կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի կիրառման տարբերակը Բելառուսին ուղղված Լեհաստանի մեղադրանքների կապակցությամբ։ «ՆԱՏՕ-ի երկրների կողմից 5-րդ հոդվածը կիրառելու գործընթաց կա: Մենք ներկայումս նման իրավիճակում չենք»,- ընդգծել է Միլլերը: Օգոստոսի 1-ին Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ բելառուսական երկու ուղղաթիռներ խախտել են երկրի…

Read More
Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում

Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում

Ադրբեջանի կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում։ Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովի պնդմամբ՝ ձերբակալելուց հետո Վագիֆ Խաչատրյանին հետազոտել և տեղափոխել են բուժհաստատություն, նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։ Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից…

Read More
Ռուսաստանն ընդլայնել է ոչ բարյացակամ երկրների ցանկը
		03.08.2023 . Միջազգային

Ռուսաստանն ընդլայնել է ոչ բարյացակամ երկրների ցանկը 03.08.2023 . Միջազգային

Ռուսաստանը Նորվեգիան ընդգրկել է այն երկրների ցանկում, որոնք ոչ բարյացակամ գործողություններ են իրականացնում Ռուսաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների նկատմամբ: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Պարզաբանվում է, որ այդ ցանկում ընդգրկված դիվանագիտական առաքելությունների համար ՌԴ տարածքում գործունեությունը սահմանափակված է: Այս պահին Մոսկվան սահմանափակումներ է սահմանել նաև ԱՄՆ-ի, Չեխիայի, Հունաստանի, Դանիայի,…

Read More
Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն

Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը անդրադարձել է շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ «Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է ենթադրել պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ։ Կենտրոնը հղում է կատարում Արդարադատության միջազգային դատարանի վճռին, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ…

Read More
Նիգերը տեղի չի տա միջազգային ճնշումներին և չի վերականգնի Բազումին նախագահի պաշտոնում․ Տչիանի

Նիգերը տեղի չի տա միջազգային ճնշումներին և չի վերականգնի Բազումին նախագահի պաշտոնում․ Տչիանի

Նիգերում զինվորականների կողմից պետության ղեկավար հռչակված Աբդուրահման Տչիանին հայտարարել է, որ ապստամբները տեղի չեն տա միջազգային ճնշումներին և Մոհամեդ Բազումին չեն վերականգնի երկրի նախագահի պաշտոնում: Տչիանին անօրինական և անմարդկային է անվանել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի սահմանած պատժամիջոցները: Կառույցը ապստամբներից պահանջում են երկրում սահմանադրական կարգի վերականգնում։ «Ոչինչ չի խանգարի անցումային շրջանին և ազգային ինքնիշխանության պահպանմանը։…

Read More
Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները

Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է Թեհրանի և Մինսկի միջև ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են Իրանի և Բելառուսի զինված ուժերի միջև պաշտպանական փորձի փոխանակման, համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև գիտակրթական ոլորտում ռազմական համագործակցության կարևորությանը: Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների և Արևմուտքի…

Read More
Կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Կոնգրեսական Էշուն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևին

Խստորեն դատապարտում եմ Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը ու ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։ «Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է…

Read More
Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները

Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները

Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները։ Օգոստոսի 2-ի երեկոյան Թել Ավիվում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։ Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին ատյանի դատարանի շենք՝ ցույց տալով իրենց աջակցությունը դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի արդարադատության նախկին նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը: Times of Israel պարբերականի տվյալով՝ բողոքի երթեր են ընթանում ոչ…

Read More
Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը

Բորելը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել․ «Կարևոր հեռախոսազրույց ունեցա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Ղարաբաղի հայությանն առնչվող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը՝ հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու համար։ Կարևոր է վերադառնալ բարի կամքի ոգով երկխոսությանը, այդ թվում՝ Բաքվի և…

Read More
Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և գործակալությունների ներկայացուցիչների այցելություն

Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և գործակալությունների ներկայացուցիչների այցելություն

Կոռնիձորի սահմանային հատվածում այսօր նախատեսված է այցելություն Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների կողմից, այնուհետև հանդիպումներ են լինելու Գորիսում: Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, և դեռ որևէ տեղաշարժ չկա. գիշերվա ընթացքում ևս նոր զարգացումներ տեղի չեն ունեցել, և Կոռնիձորի սահմանային հատվածում արդեն 21 բեռնատար է սպասում՝ բեռնված հումանիտար բեռով: Վերջին երկու բեռնատարում՝ բացառապես…

Read More