Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
		10.08.2023 . Միջազգային

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ 10.08.2023 . Միջազգային

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Read More
Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի

Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի

Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի, որը ներառում է ականազերծման սարքավորումներ, լրացուցիչ աջակցություն առողջապահության, էներգետիկ ոլորտում, ինչպես նաև պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման հարցում: Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարի հետ հանդիպմանն այդ երկրում Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Իլհամ Ալիևը մշտապես կապի մեջ է Վոլոդիմիր Զելենսկիի հետ, հավելել է՝ Բաքուն լիովին աջակցում է Ուկրաինային: Դեսպան Սեյմուր Մարդալիյովը…

Read More
Անհայտ անձինք Լիբանանում ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

Անհայտ անձինք Լիբանանում ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ

Անհայտ անձինք Լիբանանում ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ, այն չի պայթել՝ Expressen թերթին հայտնել են ոստիկանությունից։ «Դա Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետել էին դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Մեր մասնագետներն այն հեռացրել են դեպքի վայրից։ Մենք ջանքեր ենք գործադրում հանցագործներին գտնելու համար»,- հայտարարել է ոստիկանության աղբյուրը։ Ոստիկանությունը ենթադրում…

Read More
ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունից: «Նախարար Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքների կապակցությամբ, մասնավորապես՝ խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց…

Read More
ԵԱՀԿ գործող նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԵԱՀԿ գործող նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Բովանդակային հեռախոսային բանակցություններ ունեցա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Լաչինի միջանցքի թեմայով։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ընդգծեցի, որ մարդասիրական նկատառումներն ու մարդկանց կենսական կարիքները պետք է գերակշռեն։ Պատրաստ ենք օգտագործել ԵԱՀԿ-ի գործիքները՝ կայուն…

Read More
Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան

Մորենո Օկամպոյի զեկույցը ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ․ Մարուքյան

Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել է, թե դա կողմնակալ է՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի զեկույցում եզրակացություն է արվում Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության մասին, և եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի…

Read More
Ուկրաինան միջանցքներ է հայտարարել Սևծովյան նավահանգիստներից դուրս եկող առևտրային նավերի համար

Ուկրաինան միջանցքներ է հայտարարել Սևծովյան նավահանգիստներից դուրս եկող առևտրային նավերի համար

Ուկրաինան ժամանակավոր միջանցքներ է հայտարարել Սևծովյան նավահանգիստներից Չեռնոմորսկ, Օդեսա և Յուժնի ուղևորվող առևտրային նավերի համար։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերից: Ընդ որում՝ հաղորդվում է, որ բոլոր երթուղիների ընթացքում պահպանվում է ռազմական սպառնալիքը և ականային վտանգը: Նշվում է, որ ավելի վաղ այդ երթուղիներն ուկրաինական կողմն արդեն առաջարկել էր միջազգային ծովային կազմակերպությանը։ Մինչև երթուղիներով…

Read More
Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ վճիռ է կայացվել հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Read More
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմը և հացահատիկի գործարքը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստին քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմը և հացահատիկի գործարքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Երեք ժամ տևած քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկրի սահմանային անվտանգությունը, Իրաքում և Սիրիայում զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմին և հացահատիկի գործարքին: Ներկաները նաև համաձայնել են՝ հարկավոր է միասնական պայքար մղել աշխարհում հակաիսլամական դրսևորումների դեմ: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ նիստի ընթացքում Էրդողանը արտաքին…

Read More
Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Forbes

Ադրբեջանը շարունակում է անտեսել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները․ Forbes

Forbes-ն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամին։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ օգոստոսի 7-ին ՄԱԿ-ի փորձագետների խումբն ահազանգել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող տագնապալի իրավիճակի մասին։ «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պարենամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների սուր պակաս է զգում, տուժել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը, վտանգված է հատկապես երեխաների, հաշմանդամություն…

Read More
Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին

Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին

Associated Press-ն անդրադարձել է «Հայերի ցեղասպանությունը 2023 թվականին» զեկույցին, որում Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն նշում է, որ Բաքուն ցեղասպան քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ: Լրատվականի թղթակցի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե իբր զեկույցը կողմնակալ է, աղավաղում է տեղում իրավիճակը և պարունակում է…

Read More
Նիգերում անցումային կառավարություն է ստեղծվել
		10.08.2023 . Միջազգային

Նիգերում անցումային կառավարություն է ստեղծվել 10.08.2023 . Միջազգային

Նիգերի ապստամբների առաջնորդ, Հայրենիքի փրկության ազգային խորհրդի նախագահ Աբդուրահման Չիանին հրամանագիր է ստորագրել անցումային կառավարություն ստեղծելու մասին։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ կառավարության կազմում ընդգրկվել է 20 նախարար՝ զինվորականներ և քաղաքացիական անձինք։ Նիգերի ապստամբների առաջնորդը նաև հանդիպել է պետական հեղաշրջումից հետո Հայրենիքի փրկության ազգային խորհրդի կողմից նշանակված վարչապետ Ալի Լամին Զեյնի հետ: Հեղաշրջումից հետո Նիամեյում ձևավորված Հայրենիքի…

Read More
Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը

Արարատ Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ։ «Քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրվող հումանիտար ճգնաժամը և դրա հետևանքները։ Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ օգտագործումը»,- նշել է Միրզոյանը։

Read More
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Հյուսիսային Կիպրոսում

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Հյուսիսային Կիպրոսում

Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստվում է առաջիկայում հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով դեսպանատան ներկայացուցչին։ Վերջինս տեղեկացրել է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումն իրականացվելու է մշտական հիմունքներով։ Նշվում է, որ Կիպրոսի հյուսիսում, ըստ որոշ գնահատականների, ավելի քան 50 հազար ՌԴ քաղաքացի կա։ Հիշեցնենք, որ Կիպրոսի հյուսիսային հատվածը 1974 թվականից օկուպացված է…

Read More
Գլենդելում հայերն ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի

Գլենդելում հայերն ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի

Գլենդելում հայերը ակցիա են իրականացրել՝ հաջակցություն շրջափակված Լեռնային Ղարաբաղի։ Ակցիայի մասնակիցները փակել են 134 E ավտոմայրուղին՝ ԼՂ-ում հայերի նոր ցեղասպանության վրա միջազգային ուշադրություն հրավիրելու համար: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքում ևս ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի։

Read More
Ալիևը Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Ալիևը Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը

Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին, որն Ադրբեջանի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը: Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ բարեկամական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերում: Հանդիպմանը խոսվել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին:

Read More
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները
		10.08.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները 10.08.2023 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանին կոչ է արել պաշտպանել իր քաղաքացիների իրավունքները: «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի խթանմանը: Ադրբեջանին կոչ ենք անում պաշտպանել իր քաղաքացիների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները՝ սեփական Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է Միլլերը:

Read More
Լաչինի միջանցքի շրջափակման օբյեկտիվ լուսաբանումը միջազգային մամուլում կարևոր է Ադրբեջանի քարոզչության դեմ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լաչինի միջանցքի շրջափակման օբյեկտիվ լուսաբանումը միջազգային մամուլում կարևոր է Ադրբեջանի քարոզչության դեմ․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Միջազգային մամուլը գրում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրման մասին՝ հղում անելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Մորենո Օկամպոյի եզրակացություններին։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման և Ադրբեջանի իրական նպատակի ազատ և օբյեկտիվ լուսաբանումը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի շարունակական քարոզչության դեմ»,- նշել է…

Read More