Ախալքալաքում ծառն ընկել է մեքենայի վրա

Ախալքալաքում ծառն ընկել է մեքենայի վրա

Այսօր՝ օգոստոսի 11-ին Ախալքալաքում ժամը 19։20-ից սկսված ուժեղ քամին մի շարք վնասներ է պատճառել։ Ախալքալաքի Մաշտոցի փողոցում ծառն ընկել է բնակչի մեքենայի վրա եւ զգալի վնասել այն։  Քամու հետեւանքներն զգալի են նաեւ որոշ գյուղերում՝ վնասված են էլեկտրալարեր եւ անջատված է հոսանքը։  

Read More
Աշխարհի ամենաավտորիտար բռնապետություններից մեկը, փորձում է իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղը. AEI

Աշխարհի ամենաավտորիտար բռնապետություններից մեկը, փորձում է իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղը. AEI

«Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ» (AEI) վերլուծական կենտրոնի  փորձագետ Մայքլ Ռուբինն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը և «Լեռնային Ղարաբաղում շարունակվող սովին, որն առաջացել է Ադրբեջանի անօրինական շրջափակման հետևանքով: Հեղինակը հիշեցրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի եզրակացությունը, որում նա Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյաների կանխամտածված սովն անվանել է ցեղասպանություն: Հոդվածի հեղինակը ԱՄՆ իշխանություններից պահանջել…

Read More
Ընդունել Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքել Լեռնային Ղարաբաղը. սա է Ալիևի պահանջը. The Washington Post

Ընդունել Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքել Լեռնային Ղարաբաղը. սա է Ալիևի պահանջը. The Washington Post

Ընդունել Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքել Լեռնային Ղարաբաղը. ըստ էության, հենց նման պահանջ է ներկայացնում Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը: Այդ մասին գրել է The Washington Post-ը, հավելել՝ Հայաստանի ղեկավարությունը շեշտում է՝ Ալիևի մարտավարությունը ցեղասպանություն է, և շատերը կարծես թե պատրաստ են նույնիսկ սովամահ լինել, քան ենթարկվել: «Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը: Առանց այդ…

Read More
Ադրբեջանի նավթադիկտատորի և Թուրքիայի առաջնորդի աշխարհաքաղաքական շահի ձգտումն արժի 120.000 կյանք. Newsweek

Ադրբեջանի նավթադիկտատորի և Թուրքիայի առաջնորդի աշխարհաքաղաքական շահի ձգտումն արժի 120.000 կյանք. Newsweek

Newsweek պարբերականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել՝ այստեղ մարդասիրական ճգնաժամ է, բայց աշխարհը դեռ ուշադրություն չի դարձրել դրան: Հոդվածի հեղինակը նշում է, որ արդեն 8 ամիս է, ինչ շրջափակումն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի և ավելի հաճախ Հայաստանի Հանրապետության նկատմամբ սպառնալիքների և բռնությունների ուժեղացմամբ։ Հայտարարություններն այն մասին, թե շրջափակումը «էկոակտիվիստների» բողոքի ակցիա է,…

Read More
Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է Նիկոսիայի լիակատար աջակցությունը Հայաստանին
		11.08.2023 . Արցախ

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Կիպրոսի ԱԳ նախարարը վերահաստատել է Նիկոսիայի լիակատար աջակցությունը Հայաստանին 11.08.2023 . Արցախ

Հեռախոսազրույց ունեցա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրան հաջորդած ծանր հումանիտար ճգնաժամի մասին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի ԱԳ նախարար Կոստանտինոս Կոմբոսը: «Վերահաստատել եմ Կիպրոսի լիակատար աջակցությունը Հայաստանին և կոչ արել արել Ադրբեջանին վերացնել շրջափակումը՝ 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը…

Read More
Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից. վարչապետ

Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության գործընթացին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից և այդ նպատակով վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը»:

Read More
Թեհրանն ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին, եթե Վաշինգտոնը հասանելիություն տա Կորեայում Իրանի սառեցված ակտիվներին

Թեհրանն ազատ կարձակի ԱՄՆ քաղաքացիներին, եթե Վաշինգտոնը հասանելիություն տա Կորեայում Իրանի սառեցված ակտիվներին

Թեհրանը բանտարկյալների փոխանակման համաձայնագրի շրջանակում ազատ կարձակի բանտից տնային կալանքի փոխադրված ԱՄՆ քաղաքացիներին, եթե Վաշինգտոնը հասանելիություն տա Հարավային Կորեայում Իրանի սառեցված ակտիվներին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշիդին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն էլ տեղեկացրել է, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման հարցում՝ «հինգը հինգի դիմաց» ձևաչափով:…

Read More
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել․ ՌԴ ՊՆ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել․ ՌԴ ՊՆ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում ուկրաինական անօդաչու սարք է խոցվել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Գերատեսչությունում տեղի ունեցածն ահաբեկչության փորձ են որակել: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ անօդաչուի բեկորներն ընկել են մայրաքաղաքի Կարամիշևսկայա գետափնյա շրջանում: Նրա խոսքով՝ լուրջ ավերածություններ չեն գրանցվել, տեղում աշխատել է շտապօգնությունը: Ստեղծված իրավիճակի ֆոնին անվտանգության…

Read More
Տեղեկություններ կան համատարած թերսնման դեպքերի մասին. Վարդան Սարգսյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Տեղեկություններ կան համատարած թերսնման դեպքերի մասին. Վարդան Սարգսյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Բեռները Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու շուրջ համաձայնության գալ դեռ չի հաջողվել: Կոռնիձորի սահմանային հատվածում «Լուրերի» թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ստեղծված իրավիճակին անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Չափազանց մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ղարաբաղից, որոնք վկայում են, որ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում համարյա կաթվածահար իրավիճակ է: Առողջապահություն, կրթական համակարգ, գյուղատնտեսություն, տրանսպորտ, էներգետիկա,…

Read More
Իսրայելցի մի խումբ ականավոր գործիչներ նախագահ Հերցոգին խնդրել են կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը

Իսրայելցի մի խումբ ականավոր գործիչներ նախագահ Հերցոգին խնդրել են կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը

Իսրայելցի մի խումբ նշանավոր ակադեմիկոսներ, լրագրողներ, մտավորականներ, րաբբիներ, արտիստներ, գործարարներ և ակտիվիստներ նամակ են գրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ խնդրելով նրան կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը: Այդ մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը:  Նրանք Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդու համար ակնհայտ և իրական վտանգ ներկայացնող հումանիտար լուրջ ճգնաժամի կապակցությամբ խոր մտահոգություն են հայտնել: «Իսրայելի Պետությունը…

Read More
Բայդենը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին լրացուցիչ 25 մլրդ դոլար հատկացնել

Բայդենը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին լրացուցիչ 25 մլրդ դոլար հատկացնել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին աջակցության համար լրացուցիչ 25 միլիարդ դոլար հատկացնել:  Փաթեթը նախատեսում է 13 միլիարդ դոլարի հատկացում Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցության համար: 3,6 միլիարդ դոլար էլ պետք է հատկացվի Կիևին ռազմական, հետախուզական և պաշտպանական շարունակական աջակցության համար: Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին տնտեսական, հումանիտար…

Read More
Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, կոպտորեն խախտում է կառույցի կանոնադրությունը․ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, կոպտորեն խախտում է կառույցի կանոնադրությունը․ ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը դատապարտելի է համարել, որ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, կոպտորեն խախտում է այդ կառույցի կանոնադրությունը: Այդ մասին նա գրել Թվիթերի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի գործողությունները կտրուկ հակադրվում են նրան, ինչին հասավ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Դատապարտելի է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը…

Read More
Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում

Արևմտյան Աֆրիկայի երկրների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում

Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի պետությունների ղեկավարները պայմանավորվել են հնարավորինս շուտ ռազմական գործողություն սկսել Նիգերում: Կոտ դ’Իվուարի նախագահ Ալասան Ուատարան հայտնել է, որ գործողությանը կմասնակցեն Նիգերիան, Բենինը և այլ երկրներ: «Մենք վճռական ենք նախագահ Բազումին իշխանության վերադարձնելու հարցում»,- հավելել է Ուատարան։ Ֆրանսիան և Միացյալ Նահանգներն աջակցություն են հայտնել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի որոշմանը: Նիգերի…

Read More
Կիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար
		11.08.2023 . Արցախ

Կիմը կոչ է արել հնարավորություն ստեղծել Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների ազատ անցման համար 11.08.2023 . Արցախ

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալ Յուրի Կիմը երեկ առանձին խոսել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելու ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու երկու երկրների ջանքերին: Այդ մասին նշված է պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։ «Նա կոչ է արել առաջնորդներին…

Read More
Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ և ավերածություններ

Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ և ավերածություններ

Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տուժել է ավելի քան 20 մարդ, կան ավերածություններ: Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարը։ Նա նշել է, որ տեղեկություն է ստացվել նաև Ադըյամանում մեկ վիրավորի մասին: Լրատվականները գրում են, որ երեկ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր նահանգում: Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ…

Read More
Ռուսաստանում Իրանի դեսպանը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանում Իրանի դեսպանը և ՌԴ պաշտպանության փոխնախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ՝ հայտնել է իրանական կողմը։ Պաշտոնյաները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Հանդիպմանն ընդգծվել է երկու երկրների միջև շարունակական խորհրդակցությունների անհրաժեշտությունը։

Read More
Մենք Լեռնային Ղարաբաղում դանդաղ ցեղասպանության ականատեսն ենք. Die Zeit

Մենք Լեռնային Ղարաբաղում դանդաղ ցեղասպանության ականատեսն ենք. Die Zeit

Գերմանական Die Zeit թերթն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը, նշել՝ Բաքուն սովամահ է անում տեղի բնակչությանը։ Հոդվածում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, այստեղ չի հասնում սնունդ և դեղորայք, հիվանդները ոտքով են հասնում հիվանդանոց, քանի որ վառելիքի բացակայության պատճառով այլևս շտապօգնության մեքենաներ չեն գործում: Սուպերմարկետների դարակները դատարկ են, իսկ մարդիկ ժամերով…

Read More
Օրվա ընթացքում ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ասկերանի շրջանում

Օրվա ընթացքում ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ասկերանի շրջանում

ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը, օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։ ԼՂ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել է 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի…

Read More