Հունաստանն աջակցություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն. Երմակ

Հունաստանն աջակցություն է հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուն. Երմակ

Հունաստանն աջակցություն է հայտնել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելուն։ Այն դարձել է G7-ի հռչակագրին միացած տասնչորսերորդ երկիրը՝ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը՝ շնորհակալություն հայտնելով Աթենքին: Երմակը հավելել է, որ Ուկրաինան շարունակում է աշխատել գործընկերների հետ՝ խոստանալով «ավելի շատ լավ նորություններ»:

Read More
Թուրքիայի Մալաթիայի նահանգում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Մալաթիայի նահանգում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքի Մալաթիայի նահանգում միանգամից 4,8 և 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել:   Տեղական ժամանակով ժամը 16:39-ին և 16:40-ին գրանցված ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Եշիլյուրտ շրջանում:   Երկրաշարժի օջախը եղել է մինչև 7 կմ խորությամբ: Տուժածների և ավերածությունների մասին չի հաղորդվում:

Read More
Իրանի ԿԲ ղեկավարը հայտնել Է Հարավային Կորեայում իրանական ակտիվների արգելքի ամբողջական վերացման մասին

Իրանի ԿԲ ղեկավարը հայտնել Է Հարավային Կորեայում իրանական ակտիվների արգելքի ամբողջական վերացման մասին

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հայտնել է Հարավային Կորեայում իրանական ակտիվների արգելքի ամբողջական վերացման մասին՝ հավելելով, որ այդ ակտիվները կօգտագործվեն որպես բանկային վճարումներ պատժամիջոցների տակ չհայտնված ապրանքներ գնելու համար:   Նա նշել է, որ վերջին տարիներին Իրանի գրեթե 7 մլրդ դոլարի ակտիվներն արգելափակվել են հարավկորեական բանկերում՝ վոնով, և դոլարի նկատմամբ վոնի արժեքի նվազման…

Read More
Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ

Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն. ՀՀ ՄԻՊ

Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից հայ ռազմագերիների լուսանկարները և տեսանյութերը, ինչը բացարձակապես անընդունելի է։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: «Հայ ռազմագերիները դեռևս պահվում են Ադրբեջանում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,- նշել է օմբուդսմենը։

Read More
Սուդանում երկու օրվա ընթացքում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ

Սուդանում երկու օրվա ընթացքում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ

Անցած երկու օրվա ընթացքում Սուդանի Դարֆուր արևմտյան շրջանում միջցեղային բախումների զոհ է դարձել առնվազն 120 մարդ՝ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Ալիքի տեղեկություններով՝ միջցեղային տարաձայնությունների հողի վրա առավել կատաղի բախումներ են տեղի ունեցել Չադին սահմանակից շրջաններում, մասնավորապես՝ Հարավային Դարֆուր նահանգում: Al Arabiya-ն հայտնում է, որ այդ նահանգում առավոտից վերսկսվել են նաև ինտենսիվ մարտերը բանակի և…

Read More
ՀՀ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է միջազգային ԶԼՄ-ներում Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ տեղ գտած հրապարակումներին

ՀՀ ԱԳՆ խոսնակը անդրադարձել է միջազգային ԶԼՄ-ներում Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ տեղ գտած հրապարակումներին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Մինչ Ադրբեջանը պնդում է, թե բոլոր շրջանակները, ինքնիշխան կառավարությունները, միջազգային ինստիտուտներն ու լրատվամիջոցները «խաբված են», կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը, որով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ծայրահեղ ծանր պայմանները և Ադրբեջանի իրական մտադրությունները»,- նշել է…

Read More
Կալինինգրադի շրջանում վթարի է ենթարկվել Սու-30 ինքնաթիռ. անձնակազմը զոհվել է

Կալինինգրադի շրջանում վթարի է ենթարկվել Սու-30 ինքնաթիռ. անձնակազմը զոհվել է

Ռուսաստանի Կալինինգրադի շրջանում՝ ամայի վայրում, ուսումնամարզական թռիչք կատարելիս վթարի է ենթարկվել Սու-30 ինքնաթիռ: Այդ մասին հայտնել են ՌԴ Արևմտյան ռազմական օկրուգից։ Նշվում է, որ ինքնաթիռի ամբողջ անձնակազմը զոհվել է։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի: Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:

Read More
Կոնգրեսական Շիֆը խոստացել է սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր ներկայացուցչին

Կոնգրեսական Շիֆը խոստացել է սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր ներկայացուցչին

ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի հետ: Կոնգրեսականը համաձայնել է նամակ ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ակտիվացնել Լաչինի միջանցքի ապաշրջափակման բոլոր հնարավորությունները, դիտարկել նաև օդային ճանապարհով ԼՂ մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը: Շիֆը նաև խոստացել է սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ուղարկել իր ներկայացուցչին: Բրբանքում մի քանի օր շարունակ ակցիաներ…

Read More
Նիգերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի ռազմաբազայի մոտ

Նիգերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի ռազմաբազայի մոտ

Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի ռազմաբազայի մոտ: Նրանք Փարիզին մեղադրել են աֆրիկյան պետության ներքին գործերին միջամտելու համար: Այս մասին հայտնել է տեղում ռուսական Известия թերթի թղթակիցը: Ցուցարարները նշել են, որ նիգերիացիները հանդես են գալիս Հայրենիքի փրկության ազգային խորհրդի օգտին: Այդպես է կոչվում իշխանությունը տապալած ապստամբների ստեղծած կառավարման մարմինը: Հանրահավաքի մասնակիցները…

Read More
ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոց սահմանի Ադրբեջանի հանդեպ. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոց սահմանի Ադրբեջանի հանդեպ. ԱՄՆ կոնգրեսական

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է. ՕԿԱՄՊՈ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Նա դիմել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին…

Read More
Փարիզը պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
		12.08.2023 . Տարածաշրջան

Փարիզը պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 12.08.2023 . Տարածաշրջան

Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց, ապրանքների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով, ինչպես նաև բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:  «Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ միասին տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»,- նշել է դիվանագետը: France demands the…

Read More
Զելենսկին պաշտոնից ազատել է բոլոր մարզային զինկոմիսարներին

Զելենսկին պաշտոնից ազատել է բոլոր մարզային զինկոմիսարներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է զինկոմիսարիատներում ստուգումների անցկացումը: Նրա խոսքով՝ զինկոմիսարիատների պաշտոնատար անձանց նկատմամբ ընդհանուր առմամբ հարուցվել է 112 քրեական վարույթ, կա նաև 33 կասկածյալ: «Որոշում ենք կայացրել պաշտոնից ազատել բոլոր մարզային զինկոմիսարներին։ Այս համակարգը պետք է կառավարեն մարդիկ, ովքեր…

Read More
Ռուսական կողմը կանխել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը. ՌԴ ՊՆ

Ռուսական կողմը կանխել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը. ՌԴ ՊՆ

Ռուսական կողմը կանխել է 20 անօդաչու թռչող սարքերով Ղրիմի վրա հարձակման փորձը՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: «Այս գիշեր կանխվել է Ղրիմի թերակղզու տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 20 անօդաչու թռչող սարքերով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»,- հայտնել են գերատեսչությունից, հավելել՝ 14 ԱԹՍ հաջողվել է ոչնչացնել ՀՕՊ միջոցներով, մնացածը ճնշվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ Նախարարությունից…

Read More
ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. կոնգրեսական ՄքԳովերն
		12.08.2023 . Արցախ

ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. կոնգրեսական ՄքԳովերն 12.08.2023 . Արցախ

Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդին պարենի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄքԳովերնը: «ԱՄՆ նախագահը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, այդ թվում՝ ռազմական օգնության կասեցումը, որպեսզի վերջ դրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նշել…

Read More
Ադրբեջանի կողմից ԼՂ-ին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման արգելափակումը ցեղասպանություն է. Օկամպո

Ադրբեջանի կողմից ԼՂ-ին առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման արգելափակումը ցեղասպանություն է. Օկամպո

Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի շրջափակումը, տեղի բնակչության համար սննդի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Նա դիմել է հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանին՝…

Read More
Ուկրաինան անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ

Ուկրաինան անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ

Ուկրաինական պատվիրակությունը` նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ, բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայի հետ` անվտանգության երաշխիքների տրամադրման համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից: «Ուկրաինան այսօր սկսել է Մեծ Բրիտանիայի հետ աշխատանքային մակարդակում բանակցությունների առաջին փուլը` անվտանգության երաշխիքների տրամադրման երկկողմ համաձայնագրի շուրջ, ինչը նախատեսված է Ուկրաինային աջակցության համատեղ հռչակագրով, որը համապատասխան երկկողմ փաստաթղթերի…

Read More