
Հիմալայներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 29 մարդ
Հորդառատ անձրևները ջրհեղեղներ և սողանքներ են առաջացրել, որոնց հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել հնդկական Հիմալայներում, հայտնում է Press Trust of India-ն: Հատկապես տուժել է Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգը, զոհերը հիմնականում տարածաշրջանի մայրաքաղաք Շիմլայում են: Սակայն մահվան դեպքերի մասին տեղեկություններ են ստացվում նաև նահանգի տարբեր շրջաններից: Շիմլայում սողանքների տակ է հայտնվել երկու տաճար, որոնցից մեկում…