Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

Սենատորները հորդորում են ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլան նամակ են հղել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդին` հորդորելով նրան ներկայացնել բանաձև, որը կոչ կանի Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ութամսյա շրջափակումը և թույլ տալ անսահմանափակ ծավալով մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերին: Այս մասին, «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, տեղեկանում…

Read More
Շվեդիան 314 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

Շվեդիան 314 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային

Շվեդիայի կառավարությունը 314 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային՝ հայտնել է Թագավորության պաշտպանության նախարար Փալ Յոնսոնը։ Նրա խոսքով՝ օգնությունը հիմնականում կներառի նախկինում մատակարարված շվեդական տեխնիկայի համար նախատեսված զինամթերք։ 2022 թվականի փետրվարից Շվեդիան Ուկրաինային հատկացրել է 2,16 միլիարդ դոլարի աջակցություն, որից 1,67 միլիարդ դոլարը ռազմական օգնություն է։

Read More
Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու միակ ճանապարհը ռազմական զսպման հզոր միջոցներն են․Կան

Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու միակ ճանապարհը ռազմական զսպման հզոր միջոցներն են․Կան

«ԱՄՆ-ի գործողությունները ցույց են տալիս, որ երկխոսության միջոցով Կորեական թերակղզու խնդրի լուծման մասին հայտարարությունները դատարկ խոսակցություններ են»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարար Կան Սուն Նամը անվտանգության հարցերով Մոսկվայի համաժողովի ելույթում: Նախարարի խոսքով՝ Կորեական թերակղզում միջուկային պատերազմի սկիզբը կանխելու միակ ճանապարհը ռազմական զսպման հզոր միջոցների տիրապետումն է, «որոնք կարող են ճնշել ԱՄՆ-ի ագրեսիվ փորձերը»:

Read More
Բորելը պետք է անհապաղ պատասխաններ ստանա Ադրբեջանից ՀՀ-ում ԵՄ առաքելության վրա կրակ բացելու վերաբերյալ․ Լեքսման

Բորելը պետք է անհապաղ պատասխաններ ստանա Ադրբեջանից ՀՀ-ում ԵՄ առաքելության վրա կրակ բացելու վերաբերյալ․ Լեքսման

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից պահանջել է անհապաղ պատասխաններ ստանալ Ադրբեջանից Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցների վրա կրակ բացելու վերաբերյալ։ «Դա անընդունելի է։ Եթե Բաքուն ընդհանրապես լուրջ վերաբերվեր վստահության ամրապնդմանը և հնարավոր խաղաղությանը, նման միջադեպեր տեղի չէին ունենա»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։ I…

Read More
Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար․ Մարուքյան

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում գրանցված սովամահության դեպքին։ «Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- գրել է Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում՝ դիմելով ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներին, ԱՄՆ պետքարտուղարին, Եվրոպական խորհրդի նախագահին, ԵՄ դիվանագիտության ղեկավարին…

Read More
Լավրովն ու Բայրամովը քննարկել են հումանիտար երթուղիների, ներառյալ՝ Լաչինի միջանցքի, ապաշրջափակման անհրաժեշտությունը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հումանիտար երթուղիների, ներառյալ՝ Լաչինի միջանցքի, ապաշրջափակման անհրաժեշտությունը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ «Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային առավել արդիական օրակարգային հարցերի շուրջ։ Շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ լիցքաթափմանն ուղղված՝ ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների, ներառյալ՝ Լաչինի…

Read More
Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա

Էրդողանը օգոստոսի 20-ին կայցելի Հունգարիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով օգոստոսի 20-ին կայցելի Բուդապեշտ՝ հայտնել են Հունգարիայի կառավարության մամուլի ծառայությունից: Նշվում է, որ հանդիպմանը քննարկվելու են անվտանգությանը և տնտեսությանը վերաբերող հարցեր: Կողմերը նախատեսում են քննարկել հունգարա-թուրքական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի հաջորդ նիստը, որը տեղի կունենա տարեվերջին Բուդապեշտում։ Վերջին անգամ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Բուդապեշտ է…

Read More
Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

Իրանի հոգևորականության գործերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի նկատմամբ՝ ֆինանսական շուկաներում մեքենայությունների մեղադրանքով։ Այդ մասին հայտարարել է Իրանի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին, փոխանցում է Tasnim գործակալությունը։ «Հոգևորական կոչում և աստիճան ունեցող՝ Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ մի քանի գործ է հարուցվել հոգևորականության գործերով հատուկ դատախազությունում, որը…

Read More
Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի

Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի

Հավայան կղզիներում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 99-ի: Տեղական իշխանությունը զգուշացնում է, որ այդ թիվն առաջիկայում կարող է էականորեն աճել: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հարյուրավոր քաղաքացիներ էլ դեռ անհետ կորած են համարվում, հազարավոր մարդիկ տարհանվել են: Ամենից շատ տուժել է Մաուի կղզու հյուսիսային հատվածը: Այնտեղ հրդեհները բռնկվել են օգոստոսի 9-ին։ Ուժեղ քամու պատճառով կրակը…

Read More
Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից երկրի տարածքի զանգվածային հրթիռակոծության մասին

Ուկրաինան հայտնել է ռուսական ուժերի կողմից երկրի տարածքի զանգվածային հրթիռակոծության մասին

Ուկրաինայում վաղ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել: Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը Կասպից ծովի շրջանից զանգվածային հրթիռակոծության են ենթարկել երկրի տարածքը։ Հաղորդվում է Դնեպրում, Զապորոժիեում, Խմելնիցկիում և Լվովում պայթյունների մասին։ Դնեպրի արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել, կան վիրավորներ: Լվովի իշխանության տվյալով՝ ռուսական հրթիռներից մեկն ընկել է մանկապարտեզի բակ, վնասվել են բնակելի շենքեր, կան տուժածներ:…

Read More
Պրահայի իշխանությունները հրաժարվել են Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը

Պրահայի իշխանությունները հրաժարվել են Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը

Պրահայի իշխանությունները մերժել են թուրքական կողմի խնդրանքը Չեխիայի մայրաքաղաքում տեղադրել Քեմալ Աթաթուրքի արձանը։ Այս մասին հայտնել է Եվրոպայում լույս տեսնող «Օրեր» պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական որոշումը։ Նշվում է, որ ավելի վաղ Չեխիայի հայ համայնքը նամակով դիմել էր Պրահայի իշխանություններին՝ կոչ անելով «հրաժարվել հայերի և հույների ցեղասպանության համար մեղադրվող մարդու արձանը կանգնեցնելու մտադրությունից»։

Read More
ԼՂ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանի նախկին երեք նախագահների հետ

ԼՂ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանի նախկին երեք նախագահների հետ

Օգոստոսի 15-ին կայացել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի և ԱԺ նախկին երեք նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի և Արթուր Թովմասյանի հանդիպումը: Այդ մասին հայտնում են ԼՂ ԱԺ-ից: Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Իշխանյանը կարևորել  է  նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը խորհրդարանի հետագա գործունեության համար: Նա նշել…

Read More
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Սիցիլիայի Կատանիա քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի ամենաակտիվ Էթնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով: Օդանավակայանի գործունեությունը կառավարող կազմակերպությունը ուղևորներին հորդորել է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։ Տեղական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ տարածաշրջանում երկրաշարժի վտանգ կա: Իշխանություններն էլ ահազանգում են՝ ժայթքմանը հաջորդող լավայի հոսքը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանին:

Read More
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը Ազատագրման օրվա կապակցությամբ: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։ «Կորեայի բարեկամ ժողովրդին մաղթում ենք խաղաղություն ու բարգավաճում և ակնկալում ենք փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացում»,- ասված է գրառման մեջ:

Read More
ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան

ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան

Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականապատ բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։ Այս մասին Թվիթերի իր…

Read More
Մախաչկալայում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի․ հայտարարվել է սուգ

Մախաչկալայում պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի․ հայտարարվել է սուգ

Մախաչկալա քաղաքի բենզալցակայաններից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տուժել է ավելի քան 100 քաղաքացի։ Հրդեհի մարմանը ներգրավվել է ավելի քան 70 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Դաղստանում սուգ է հայտարարվել: Տարածաշրջանային բուժհաստատություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու…

Read More