Ռայիսին ներկայացրել է իրանական արտադրության նոր ԱԹՍ

Ռայիսին ներկայացրել է իրանական արտադրության նոր ԱԹՍ

Օգոստոսի 25-ին սպասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի այցը Ուկրաինա, այնուհետև՝ Ռուսաստան։ Հաքան Ֆիդանի այցի օրակարգում է հացահատիկի գործարքի վերականգումը և կողմերի միջև զինադադարի հասնելը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ առաջիկայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների: Միջազգային իրադարձությունները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. հերքում

ՊԲ ստորաբաժանումներն ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. հերքում

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 22-ին` ժամը 19:20-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից:

Read More
Հասանովը և Բաղերին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Հասանովը և Բաղերին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգային հարցերի շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

Read More
Ստամբուլից մեկ ամսվա ընթացքում 21 հազար ապօրինի ներգաղթյալ է արտաքսվել

Ստամբուլից մեկ ամսվա ընթացքում 21 հազար ապօրինի ներգաղթյալ է արտաքսվել

Ստամբուլի իշխանությունները մեկ ամսվա ընթացքում հայտնաբերել են 21 հազար օտարերկրացու, որոնք Թուրքիայում գտնվելու օրինական հիմքեր չունեն, նրանք արտաքսվել են երկրից։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ ապօրինի ներգաղթյալներին հաջողվել է հայտնաբերել միգրացիոն շարժական ստուգման կետերի շնորհիվ, որը պիլոտային նախագիծ է։ Նրա խոսքով՝ ներկայումս Թուրքիայում կա մոտ 4,8 մլն միգրանտ: Նրանցից միայն 1,2…

Read More
Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինի․ Չեխիայի արտգործնախարար

Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինի․ Չեխիայի արտգործնախարար

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ «Մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այնտեղ անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- նշել է Լիպավսկին:

Read More
Մահացել է իտալացի աշխարհահռչակ երգիչ Տոտո Կուտունյոն

Մահացել է իտալացի աշխարհահռչակ երգիչ Տոտո Կուտունյոն

Ութսուն տարեկան հասակում մահացել է իտալացի աշխարհահռչակ երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոն: Մենեջերի խոսքով՝ արտիստը մահացել է San Raffaele հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո, որը սրվել էր վերջին ամիսներին:

Read More
Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է իրանական արտադրության «Mohajer-10» անօդաչու թռչող սարքը, որ կարող է 7 կմ բարձրության վրա 24 ժամ անընդմեջ թռչել՝ 2 հազար կիլոմետր շառավիղ՝ հաղորդում է Fars գործակալությունը: Գործակալության տեղեկություններով՝ այս անօդաչու թռչող սարքի բեռի առավելագույն զանգվածը՝ 300 կիլոգրամ է, իսկ հնարավոր արագությունը՝ 210 կմ/ժ: «Mohajer-10»-ը կարող է կրել տարբեր տեսակի զինամթերք, «Ghaem» և…

Read More
Դադարեցվել է Նիգերի անդամակցությունը Աֆրիկյան Միությանը

Դադարեցվել է Նիգերի անդամակցությունը Աֆրիկյան Միությանը

Աֆրիկյան Միության Խաղաղության և անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնել Նիգերի անդամակցությունը կազմակերպությունում՝ հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը։ Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից։ Նշվում է, որ Աֆրիկյան միությունն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի ջանքերին՝ Նիգերում խաղաղ ճանապարհով կարգուկանոնը վերականգնելու համար: Միևնույն ժամանակ, կազմակերպությունից ընդգծել են, որ դիտարկում են Նիգերում ռազմական միջամտության հնարավոր հետևանքները։

Read More
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Ուկրաինա և Ռուսաստան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 25-ին կմեկնի Ուկրաինա: Թուրքական T24-ի փոխանցմամբ՝ Ֆիդանը Ուկրաինա այցից հետո կմեկնի նաև Ռուսաստան։ Նրա այցի գլխավոր նպատակն է վերականգնել հացահատիկի գործարքը և փորձել համոզել կողմերին՝ դադարեցնել կրակը։

Read More
ԼՂ ԱԺ նախագահը ՆԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր

ԼՂ ԱԺ նախագահը ՆԳ նախարարի հետ քննարկել է ԼՂ քաղաքացիական պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին: Այդ մասին հայտնում են ԼՂ ԱԺ-ից: Հանդիպմանը կարևորվել է ՆԳՆ դերն ու նշանակությունը երկրում պետական ինստիտուտների բնականոն աշխատանքն ապահովելու և ներքին անվտանգության ու համերաշխության պահպանման գործում: Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Ազգային ժողովի և համապատասխան հանձնաժողովների հետ: ՆԳ նախարարը վստահեցրել է,…

Read More
Ֆիդանը ԵՄ-ին կոչ է արել հավանություն տալ Անկարայի անդամակցության հայտին «քանի դեռ հնարավորություն կա»

Ֆիդանը ԵՄ-ին կոչ է արել հավանություն տալ Անկարայի անդամակցության հայտին «քանի դեռ հնարավորություն կա»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Եվրամիությանը կոչ է արել հավանություն տալ իր երկրի անդամակցության հայտին «քանի դեռ կա նման հնարավորություն»: «Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին նոր հնարավորություններ կստեղծի ինչպես միության, այնպես էլ մեր տարածաշրջանի համար։ Ես եվրոպացի առաջնորդներին խորհուրդ եմ տալիս օգտվել հնարավորությունների պատուհանից, քանի դեռ այն չի փակվել»,- ընդգծել է նա Անկարայում Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին…

Read More
Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում

Պուտինի և Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում

Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, սակայն հանդիպման ժամկետները հայտնի չեն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրը: «Այցի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների միջև բանակցություններ են ընթանում, հնարավոր է՝ որոշ մանրամասներ պարզվեն Ռուսաստան Թուրքիայի ԱԳ նախարարի նախատեսվող այցի ընթացքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։…

Read More
Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» քննարկումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում․ Բորել

Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» քննարկումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում․ Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հարցով բարձր մակարդակի հանդիպման հետ կապված աշխատանքներ են տարվում։ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայի «խաղաղության բանաձևի» քննարկման նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընթացքում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնելու է Նյու…

Read More
Բաքվում Իրանի և Ռուսաստանի դեսպանները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Բաքվում Իրանի և Ռուսաստանի դեսպանները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Բաքվում հանդիպել են Ադրբեջանում Իրանի և Ռուսաստանի դեսպանները՝ հայտնել է իրանական ISNA գործակալությունը: Կողմերը քննարկել են Մոսկվա-Թեհրան-Բաքու եռակողմ համագործակցությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, Լեռնային Ղարաբաղում իրադրությանը, Կասպից ծովի առափնյա երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Read More
Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարք է ոչնչացվել․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Մոսկվայի և Բրյանսկի մարզերում չորս անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ Մոսկվայի մարզի տարածքում հակաօդային պաշտպանությունը երկու հարձակողական անօդաչու թռչող սարք է խոցել։ Անօդաչուներից մեկն ընկել է Չասցիի շրջանում, իսկ մյուսը՝ Կրասնոգորսկի։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը Telegram-ի իր ալիքում…

Read More
Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկում է ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեկնարկում է ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը

Այսօր Յոհաննեսբուրգում մեկնարկում ԲՐԻՔՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը։ Այն կանցկացվի օգոստոսի 22-24-ը՝ ՀԱՀ-ի նախագահությամբ: Նախատեսվում է, որ հնգյակը կքննարկի կազմակերպության ընդլայնման հնարավորությունը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 23 երկիր, այդ թվում՝ Արգենտինան, Բելառուսը, Եգիպտոսը և Թաիլանդը, ցանկություն են հայտնել անդամակցել ԲՐԻՔՍ-ին: Գագաթնաժողովին հրավիրվածների թվում են աֆրիկյան 54 երկրների ղեկավարները։ Ինչպես հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից,…

Read More
Մելանի Ժոլին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում Կանադայի դեսպանության բացմանը

Մելանի Ժոլին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում Կանադայի դեսպանության բացմանը

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին սեպտեմբերին կայցելի Հայաստան և անձամբ կմասնակցի Երևանում Կանադայի դեսպանության բացման արարողությանը։ Այս մասին հայտնել են Կանադայում Հայ դատի հանձնախմբից։

Read More
Հունաստանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների 63 օջախի դեմ

Հունաստանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների 63 օջախի դեմ

Հունաստանում հրշեջները պայքարում են անտառային հրդեհի 63 օջախի դեմ, որոնք առաջացել են վերջին մեկ օրվա ընթացքում: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսի խոսքով՝ օգոստոսի 19-ից չի հաջողվում մարել հրդեհը, որը շարունակվում է երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս արվարձանում: Երեք օրվա ընթացքում տարհանվել են 13 բնակավայրի բնակիչներ։ Օգոստոսի 21-ի հզոր հրդեհներ են բռնկվել Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Կավալա և…

Read More
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին ծանուցումը հրապարակված է դեսպանատան կայքում: Որպես նման նախազգուշացման պատճառ նշվում է Լիտվայի` վերջերս ընդունված որոշումը` Բելառուսի հետ սահմանային երկու անցակետերը փակելու մասին, ինչպես նաև Լիտվայի, Լատվիայի ու Լեհաստանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկում են բելառուսական սահմանի ամբողջական փակման հնարավորությունը: Դեսպանությունը հիշեցրել է, որ…

Read More
Մարտակերտի` անհետ կորած համարվող բնակիչը հայտնաբերվել է

Մարտակերտի` անհետ կորած համարվող բնակիչը հայտնաբերվել է

Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Մ.-ի` անհետ կորելու մասին: ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում` օգոստոսի 22-ին` ժամը 08:30-ի սահմաններում, վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում։

Read More