Ղրիմը Ուկրաինայի մաս է. Էրդողան

Ղրիմը Ուկրաինայի մաս է. Էրդողան

Տասս գործակալությունը, հղում անելով Ռոսավիացիային հայտնել է, որ Տվերի մարզում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, նախնական տվյալով` բոլոր 10 ուղևորները զոհվել են: Նշվում է, որ «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինը եղել է ուղևորների ցանկում։ Միջազգային անցուդարձի այլ ուշագրավ նորություններ՝ տեսաշարում:

Read More
Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում, առավել ևս` առանց միջազգային միջնորդների ներկայության, մեծ ռիսկեր է պարունակում. ԼՂ ԱԳՆ

Ադրբեջանի տարածքում ցանկացած հանդիպում, առավել ևս` առանց միջազգային միջնորդների ներկայության, մեծ ռիսկեր է պարունակում. ԼՂ ԱԳՆ

ԼՂ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, հայտնում է. «BBC-ադրբեջանական ծառայությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում։ Արդյոք այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը։ Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ արցախյան…

Read More
Ռոսավիացիան հաստատում է` կործանված ինքնաթիռում Եվգենի Պրիգոժին անունով ուղևոր է եղել
		23.08.2023 . Միջազգային

Ռոսավիացիան հաստատում է` կործանված ինքնաթիռում Եվգենի Պրիգոժին անունով ուղևոր է եղել 23.08.2023 . Միջազգային

Ռոսավիացիան հետաքննություն է սկսել Embraer ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Շրջանառվում են տեղեկություններ, որ այս ինքնաթիռի ուղևորների ցանկում եղել է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը: «Հետաքննությունը սկսված է: Ուղևորների անվանացուցակում կա նաև Եվգենի Պրիգոժին անուն-ազգանունը»,- նշել են Ռոսավիացիայից` չհստակեցնելով` արդյոք խոսքը հենց «Վագներ»-ի հիմնադրի մասին է: Հայտնի չէ նաև` արդյոք նա եղել է…

Read More
ԼՂ-ում ժամանակավորապես կդադարեցվի սննդամթերքի տրամադրման նպատակով ներկայացվող դիմումների ընդունումը

ԼՂ-ում ժամանակավորապես կդադարեցվի սննդամթերքի տրամադրման նպատակով ներկայացվող դիմումների ընդունումը

ԼՂ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի: Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի հավելյալ: 

Read More
Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit բազմազգ զորավարժությունները

Վրաստանում մեկնարկել են Agile Spirit — 2023 բազմազգ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանն արդեն 11-րդ անգամ է ընդունում այս զորավարժությունները։ Դրանց առաջին ցուցադրական մասը տեղի է ունեցել Վազիանի ռազմական օդանավակայանի տարածքում», — ասված է հաղորդագրության մեջ: ԱՄՆ Եվրոպական հրամանատարության 173-րդ օդադեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդանավակայանում։ Պաշտպանության նախարարությունը…

Read More
Հնդկական Chandrayaan-3 կայանի մոդուլը հաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա

Հնդկական Chandrayaan-3 կայանի մոդուլը հաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա

Հնդկական «Չանդրայան-3» ավտոմատ միջմոլորակային կայանի «Վիկրամ» մոդուլը «Պրագյան» լուսնագնացով չորեքշաբթի բարեհաջող փափուկ վայրէջք է կատարել Երկրի բնական արբանյակի վրա, հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը: Այսպիսով, Հնդկաստանը դարձավ չորրորդ երկիրը ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, որի մոդուլը հաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա։ Վայրէջքից հետո տարբեր հետազոտական սարքավորումներով հագեցած լուսնագնացը կսկսի Երկրի բնական արբանյակի մակերեսի…

Read More
ԱՄՆ-ն չի խրախուսում Ռուսաստանի դեմ հարձակումները
		23.08.2023 . Միջազգային

ԱՄՆ-ն չի խրախուսում Ռուսաստանի դեմ հարձակումները 23.08.2023 . Միջազգային

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերով իրականացված հարձակումներից հետո ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ դեմ է Ռուսաստանին Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին հղումով։ «Միացյալ Նահանգները չի խրախուսում և թույլ չի տալիս ահաբեկչական հարձակումներ Ռուսաստանի ներսում»,- ասել է պաշտոնյան։ Միաժամանակ նա հավելել է, որ Ուկրաինան ինքն է որոշում՝ ինչպես վարել ռազմական…

Read More
France 2-ի եթերում հեղինակավոր Grand Echiquier հաղորդաշարի ժամանակ կներակայացվեն ՀՀ և ԼՂ առջև ծառացած մարտահրավերները

France 2-ի եթերում հեղինակավոր Grand Echiquier հաղորդաշարի ժամանակ կներակայացվեն ՀՀ և ԼՂ առջև ծառացած մարտահրավերները

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 21։10-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 23։10-ին), ֆրանսիական France 2 պետական հեռուստաընկերության եթերում կհեռարձակվի հեղինակավոր Grand Echiquier հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկումը, որը ֆրանսալեզու հեռուստադիտողին հնարավորություն կտա բացահայտել հայ ժողովրդի մշակութային հարստությունները։   «Հաղորդումը նկարահանվել է Ֆրանսիայի ամենահանրահայտ պատմական կոթողներից մեկում՝ Վերսալյան պալատում։   Բացառիկ այս երեկոն, որը…

Read More
Նոր պետություններ են ցանկանում միանալ BRICS-ին. Euronews

Նոր պետություններ են ցանկանում միանալ BRICS-ին. Euronews

Յոհաննեսբուրգում ընթանում է BRICS-ի երկրների  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) ամենամյա գագաթնաժողովի աշխատանքի երկրորդ օրը: Ըստ Euronews գործակալության՝ այս հավաքի նկատմամբ ուշադրությունը մեծ է. ակնկալվում է, որ BRICS-ին կարող են անդամակցել նոր երկրներ՝ ամրապնդելով դաշինքը, որը փորձում է դառնալ G7-ի մրցակից։ Գագաթնաժողովին անձամբ ներկա են կազմակերպության հինգ առաջնորդներից չորսը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն նախընտրել…

Read More
ԼՂ ԱԺ նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ

ԼՂ ԱԺ նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ

Այսօր ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ և շնորհավորել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առիթով:

Read More
Ադրբեջանին կոչ ենք անում երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը.  Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Ադրբեջանին կոչ ենք անում երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ: «Այսօր իմ գործընկերոջ՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, հեռախոսազրույց ունեցա, որի ընթացքում քննարկեցինք Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակը։ Լյուքսեմբուրգն Ադրբեջանին կոչ է անում երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշումների»,- գրել է…

Read More
Դարդանելի նեղուցով նավերի տեղաշարժը դադարեցվել է հրդեհների պատճառով

Դարդանելի նեղուցով նավերի տեղաշարժը դադարեցվել է հրդեհների պատճառով

Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են նավերի տեղաշարժը Դարդանելի նեղուցով՝ ծովափնյա շրջաններում բռնկված անտառային հրդեհների պատճառով, գրում է Reuters-ը: Նեղուցով երթևեկությունը դադարեցվել է, քանի որ կրակի մարման աշխատանքներում ներգրավված է հրշեջ ավիացիա, որը ջուրը վերցնում է անմիջապես նեղուցից: Իշխանությունների տվյալով ՝ այդ շրջան են ուղարկվել 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, 180 մոտորանավակ և մոտ 1100 հրշեջ: Եթե կրակը…

Read More