BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարները

BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հնդկաստանի և Չինաստանի ղեկավարները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վինայ Մոհան Կվատրան տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ Մոդին մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Չինաստանի սահմանի արևմտյան մասում չլուծված հարցերի կապակցությամբ։ Հնդկաստանի վարչապետը հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն…

Read More
Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի արտգործնախարարին

Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի արտգործնախարարին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբին։ Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության հետ կապված հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին: Բայրամովը հերթական անգամ խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից», մեղադրել Հայաստանին կարգավորման գործընթացը իբր խափանելու համար: Բայրամովը նաև պնդել է, թե իբր Լաչինի միջանցքով երթևեկությունն արգելափակված չէ: Բայրամովը հիշեցրել է, որ հունվարից…

Read More
Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին․ տուժել է առնվազն 10 քաղաքացի

Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին․ տուժել է առնվազն 10 քաղաքացի

Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Դնեպրին։ Տեղական իշխանության տվյալով՝ տուժել է առնվազն 10 քաղաքացի, կան ավերածություններ: Վնասվել են բանկի, հյուրանոցի շենքեր, խանութներ, ավտոմեքենաներ: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Բրյանսկի և Կալուգայի շրջանների օդային տարածքում հերթական անգամ անօդաչու թռչող սարքեր են խոցվել: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան։ Գերատեսչությունը տեղի ունեցածի համար մեղադրել…

Read More
BRICS-ի գագաթնաժողովի արդյունքում հռչակագիր է ընդունվել

BRICS-ի գագաթնաժողովի արդյունքում հռչակագիր է ընդունվել

«Ռոսավիացիան» հրապարակել է Տվերի շրջանում կործանված ինքնաթիռի ուղևորների ու անձնակազմի անդամների անունները: Նրանց թվում են «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և հրամանատար Դմիտրի Ուտկինը: Զոհվել են նաև ինքնաթիռի մյուս ուղևորներն ու անձնակազմի անդամները: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Կիևը կապ չունի ավիավթարի հետ: Այս ժամի միջազգային իրադարձությունները Դիանա Գասպարյանն է ներկայացնում:

Read More
Baykar Makina ընկերությունը Bayraktar անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ

Baykar Makina ընկերությունը Bayraktar անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ

Անկախության օրվա կապակցությամբ Baykar Makina ընկերությունը անվճար Bayraktar անօդաչու թռչող սարք է տրամադրել Ուկրաինային՝ հայտնում է երկրի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը։ Կառույցից նշել են, որ դա առաջին նման նվերը չէ: Հունվարի 25-ին թուրքական ընկերությունը Կիևին ևս 2 անօդաչու էր նվիրել: Գերատեսչությունը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Ուկրաինային շարունակական աջակցություն տրամադրելու և երկրի անկախությունը պաշտպանելու համար:

Read More
Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին

Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին․ Միշուստին

Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին համապատասխան նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը և կամրապնդի մարդկանց միջև շփումները:…

Read More
Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է․ Ջամշիդի

Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է․ Ջամշիդի

Իրանի անդամակցությունը BRICS-ին պատմական իրադարձություն է՝ հայտարարել է իսլամական հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։ «Աշխարհի զարգացող երկրների խմբին անդամակցությունը պատմական իրադարձություն է և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական հաջողություն»,- նշել է պաշտոնյան։ BRICS-ի գագաթնաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան տեղեկացրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից միավորման…

Read More
Նորվեգիան Ուկրաինային F-16 կործանիչներ կտրամադրի․ ԶԼՄ

Նորվեգիան Ուկրաինային F-16 կործանիչներ կտրամադրի․ ԶԼՄ

Նորվեգիայի իշխանությունները որոշում են կայացրել Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ: Այս մասին հայտնել է նորվեգական TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Մի քանի անկախ աղբյուրներ TV2 հեռուստաալիքի հետ զրույցում հաստատել են, որ Օսլոն որոշել է Ուկրաինային փոխանցել F-16-եր։ Այսպիսով, Նորվեգիան դառնում է ՆԱՏՕ-ի երրորդ երկիրը Նիդերլանդներից և Դանիայից հետո, որն Ուկրաինային տրամադրելու է F-16 մարտական ինքնաթիռներ»,- հայտնել…

Read More
Հազարավոր մարդիկ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով․ ԱՄՆ կոնգրեսական

Հազարավոր մարդիկ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով․ ԱՄՆ կոնգրեսական

Հազարավոր մարդիկ տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման պատճառով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մագազիները։ «Ես սատարում եմ հայ ժողովրդին և համահեղինակել եմ մի նախագիծ, որը կոչ է անում վերջ դնել այդ շրջափակմանը և դատապարտում է Ադրբեջանին մարդու իրավունքների շարունակական խախտումների համար»,- նշել է կոնգրեսականը: Thousands are suffering…

Read More
BRICS-ի երկրների ղեկավարներն ընդունել են միավորման 15-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը

BRICS-ի երկրների ղեկավարներն ընդունել են միավորման 15-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը

BRICS-ի երկրների ղեկավարներն ընդունել են միավորման 15-րդ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագիրը, որը ստացել է «Յոհաննեսբուրգ-2» անվանումը: Այս մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։ Նրա խոսքով՝ BRICS-ի երկրները մտահոգված են աշխարհում ընթացող հակամարտություններով և հանդես են գալիս երկխոսության միջոցով դրանց խաղաղ կարգավորման օգտին: Նա նաև հայտնել է, որ BRICS-ի ղեկավարները ֆինանսների նախարարությանը և իրենց երկրների…

Read More
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտման դասական քաղաքականություն․ Մարուքյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտման դասական քաղաքականություն․ Մարուքյան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում վարում է էթնիկ զտման դասական քաղաքականություն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Մեր տեղեկություններով՝ Բաքուն նախատեսում է Լաչինի միջանցքի միակողմանի բացում՝ Լեռնային Ղարաբաղի հայերին այնտեղից դուրս մղելու նպատակով՝ առանց վերադարձի հնարավորության։ Սա էթնիկ զտման դասական քաղաքականություն է: Սկզբում անդադար կրակում են, սպանում, մարդկանց առևանգում, երկար…

Read More
Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը օվկիանոս

Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտանետումը օվկիանոս

Ճապոնիայում սկսվել է «Ֆուկուսիմա-1» վթարաված ատոմակայանից մաքրված ջրի բացթողումը։ Նշվում է, որ 2023 ֆինանսական տարում ատոմակայանից բաց կթողնվի մոտ 31,2 հազար տոննա հեղուկ: TEPCO օպերատոր ընկերությունը հայտարարել է, որ մաքրված ջրի մեջ տրիտիումի խտությունը սահմանված նորմայից ցածր է: Եթե գործընթացում որևէ խախտում լինի, ջրի բացթողումն անմիջապես կդադարեցվի՝ ասել են կազմակերպությունում: Տոկիոյի որոշումը դժգոհություն է առաջացրել…

Read More
Թուրքիան և Իրաքը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարը

Թուրքիան և Իրաքը քննարկել են համագործակցության խորացման հեռանկարը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա աս-Սուդանիի և նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդի հետ։ Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում երկրների գործակցության խորացման հեռանկարը։ Անդրադարձ է եղել Թուրքիայի և Իրաքի միջև ապրանքաշրջանառության ընդլայնմանը, ահաբեկչության դեմ պայքարին և երկկողմ օրակարգի այլ հարցերի։ Թուրքական կողմի տվյալով՝ Ֆիդանը Էրբիլում կհանդիպի նաև Իրաքյան…

Read More
BRICS-ի երկրների ղեկավարները համաձայնության են եկել կառույցն ընդլայնելու հարցի շուրջ

BRICS-ի երկրների ղեկավարները համաձայնության են եկել կառույցն ընդլայնելու հարցի շուրջ

BRICS-ի երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարները համաձայնության են եկել կառույցն ընդլայնելու հարցի շուրջ։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՀԱՀ-ի արտաքին գործերի նախարարին: Նալեդի Պանդորի խոսքով՝ մեծ թվով երկրներ են ցանկանում միանալ BRICS-ին: Մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ ասոցիացիայի նոր անդամներ կարող են դառնալ Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ…

Read More
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արձագանքել է օգոստոսի 22-ին Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության հայտարարությանը:   «Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ…

Read More
«Վագների» ինքնաթիռի կործանման հետ կապված՝ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

«Վագների» ինքնաթիռի կործանման հետ կապված՝ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի մասնավոր ինքնաթիռի կործանման հետ կապված՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հոդվածով: Կոմիտեից չեն բացառել, որ օդանավի կործանման պատճառ կարող են լինել օդաչուի սխալը, փոխադրամիջոցի անսարքությունը կամ արտաքին ազդեցությունը: Ավելի վաղ «Ռոսավիացիան» տեղեկացրել էր, որ ինքնաթիռն ուղևորվել է Մոսկվայից…

Read More
Ռոսավիացիան հրապարակել է Embraer ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի անունները

Ռոսավիացիան հրապարակել է Embraer ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի անունները

Ռոսավիացիան հրապարակել է Տվերի շրջանում կործանված Embraer ինքնաթիռի ուղևորների ու անձնակազմի անդամների անունները: Նրանց թվում են «Վագներ» ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը և հրամանատար Դմիտրի Ուտկինը: Ինքնաթիռում են գտնվել նաև Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, Նիկոլայ Մատյուսեևը: Զոհվել են նաև ինքնաթիռի անձնակազմի անդամները` օդաչուներ Ալեքսեյ Լևշինը, Ռուստամ Քերիմովը և բորտուղեկցորդուհի Քրիստինա Ռասպոպովան։

Read More
Եվգենի Պրիգոժինը մահացել է. «Ռոսիա 24» հեռուստաալիք

Եվգենի Պրիգոժինը մահացել է. «Ռոսիա 24» հեռուստաալիք

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մահացել է Տվերի շրջանում «Embraer» ինքնաթիռի կործանման հետևանքով։ Լուրը հաստատել է ռուսական պետական «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Ավելի վաղ «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման ղեկավար Վլադիմիր Ռոգովը հայտարարել էր, որ շփվել է «Վագների» ներկայացուցիչների հետ, որոնք հաստատել են Պրիգոժինի մահը։ Կործանված ինքնաթիռը պատկանում էր МНТ-Аэро ընկերությանը, որ մասնագիտացած է…

Read More