Բոնոն Ադրբեջանում հանդիպել է Բայրամովի հետ

Բոնոն Ադրբեջանում հանդիպել է Բայրամովի հետ



Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Բայրամովն «ընդգծել է, թե անհիմն են այն պնդումները, որ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում հայ բնակիչներին, իսկ Լաչինի սահմանային անցակետը ոչ լեգիտիմ է»: