Մալթան կոչ է անում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը

Մալթան կոչ է անում անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումը


ՄԱԿ-ում Մալթայի ներկայացուցիչը Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում նշեց, որ Մալթան անհրաժեշտ է համարում, որպեսզի ԼՂ-ում ապահովվի սննդի և դեղորայքի հասանելիությունը: 

 

Նա շեշտեց, որ խաթարվել է բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը, և անհրաժեշտ է վերջ դնել շրջափակմանը: 

 

«Անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ հումանիտար մատակարարումներ: Անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը ԼՂ համար՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների և միջազգային մարդասիրական նորմերի համապատասխան: Ադրբեջանին կոչ ենք անում չառաջարկել Աղդամի ճանապարհը, որովհետև այլ չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի այլընտրանք: 

 

Մահերից կարելի է խուսափել: Բոլորը, հատկապես՝ հասարակության խոցելի խմբերը պետք է պաշտպանվեն: Ներքին տեղահանվածները և փախստականները պաշտպանված չեն խտրականությունից: Մարդասիրական օգնությունը չպետք է քաղաքականացվի: Պետք է ապահովվի ԿԽՄԿ-ի և տեղակա կազմակերպությունների աշխատանքի վերականգնումը: Դրանից բացի պետք է ապահովվի սանիտարահիգիենիկ և սոցիալական պարագաների տրամադրումը: 

 

Հայաստանի և Ադրբեջանի միւև երկկխոսությունը պետք է շարունակական լինի՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նպատակով: Կողմերին կոչ ենք անում հաղթահարել իրավիճակը՝ ապահովելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Հայ կանայք շարունակում են մարգնալացված լինել բոլոր գործընթացներում, և միայն դիվանագիտությունը կարող է ապահովել իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը և այնպիսի լուծում, որն օգտակար կլինի բնակչության համար: 

 

Մալթան վերահաստատում է ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն իր հավատարմությունը և սատարում է ԵԱՀԿ համանախագահության ջանքերին: Խնդիրների խաղաղ լուծմանը ԵՄ ներգրավվածությունը մեծապես ողջունվում է:  Խաղաղությունից բացի այլ ճանապարհ առաջ շարժվելու համար չկա: Մալթան վերահաստատում է իր կոչը՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ»,- նշեց Մալթայի ներկայացուցիչը: