Խաղաղապահների տեղակայման մուտքի մոտ ակցիայից, մինչև հավաք հրապարակում. քննարկում են հետագա քայլերը

Խաղաղապահների տեղակայման մուտքի մոտ ակցիայից, մինչև հավաք հրապարակում. քննարկում են հետագա քայլերը


Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շարունակվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման շարժման նախաձեռնող խմբի հրավիրած քննարկումը։ Այն նախաձեռնվել է՝ հետագա անելիքները մշակելու նպատակով:
Ակտիվիստները ավտոմեքենայով փակել էին Ռուսաստանի խաղաղապահների տեղակայման մուտքը, սակայն խաղաղապահները հեռացրել են մեքենան:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան