Ադրբեջանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության կազմակերպման համար, ԼՂ երեխաներին մեղադրում է իրենց ծննդյան օրը շատ համեղ թխվածքաբլիթ ուտելու համար՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Սա կատարյալ ցուցանիշ է՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալու համար։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմն առաջնային նշանակություն ունի»,- նշել է Մարուքյանը։
Azerbaijan, which is accused in ethnic cleansing crime and engineering a Genocide in Nagorno Karabakh, is blaming children of Nagorno Karabakh for eating very tasty cookies on their birthdays.
This is a perfect indicator for understanding Azerbaijani policies towards the…
— Edmon Marukyan (@edmarukyan) August 17, 2023