Հնդկաստանում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի

Հնդկաստանում հեղեղումների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի


Փրկարարական աշխատանքները Հնդկաստանի Հիմաչալ Պրադեշ նահանգում չեն դադարում: Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներից զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 60-ի, 10 մարդ համարվում է անհետ կորած:

 

Նահանգի մայրաքաղաք Շիմլայում սողանքի հետևանքով փլուզվել է տաճարը, փրկարարներն առնվազն 9 մարմին են դուրս բերել փլատակներից:

Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հորդառատ անձրևներն ու սառցադաշտերի հալոցքը հանգեցրել են մահացու ջրհեղեղների Հնդկաստանի, հարևան Պակիստանի և Նեպալի լեռներում: Տեղական իշխանությունները ստեղծված վիճակը համարում են կլիմայի փոփոխության հետևանք:

 

Ըստ կանխատեսումների՝ հորդառատ անձրևները Հիմաչալ Պրադեշի և հարևան Ուտարախանդի որոշ հատվածներում կշարունակվեն մինչև չորեքշաբթի: Երկու նահանգն էլ անցած ամիս մեծ վնասներ են կրել չդադարող հեղեղումների պատճառով: