Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։
Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությանը և երկար տարիներ տարբեր ոլորտներում հաջող համագործակցությանը, ինչպես նաև վերջին մարտահրավերներին։
«Վարչապետը հաստատել է երկկողմ հարաբերությունները բարելավելու վրացական կառավարության պատրաստակամությունը և նշել, որ այս գործընթացում ձեռնարկվող քայլերը և պրագմատիկ, ռացիոնալ, արդար մոտեցումները առանձնահատուկ նշանակություն ունեն։ Հանդիպմանը քննարկվելիք հարցերից են եղել առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու երկրում տիրող նախընտրական միջավայրը։ Վարչապետն ընդգծել է, որ այս անգամ ևս կապահովվի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և բազմակարծիք, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական միջավայր»,- ասված է տեղեկատվության մեջ։