
Վրաստանի Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելյան պալատում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։ Հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես հայտնի է, այսօր Ուզրա Զեյան հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության և կին քաղաքական գործիչների հետ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխող կուսակցությունից։