ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է երեկ Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը:   Խավիեր Կոլոմինան X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը և խաղաղության բանակցությունների զարգացումները: «ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշել է…

Read More
Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Գերմանիայի արտգործնախարարը: Էնթոնի Բլինքենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը և Գազայի հատվածում հրադադարի հաստատման ապահովումը: Դիվանագետների օրակարգում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը: Met with German Foreign Minister @ABaerbock to discuss support for…

Read More
Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ: Այդ մասին Politico թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս միակ երկիրն է, որին հաջողվել է միավորել Ռուսաստանին և Ուկրաինային բարձր մակարդակի բանակցություններում։ Գյուլերը նաև նշել է, որ Թուրքիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հակամարտության…

Read More
Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը: «Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների…

Read More
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել իր բելգիացի գործընկեր Աջա Լաբիբի հետ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպում է ունեցել իր բելգիացի գործընկեր Աջա Լաբիբի հետ

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային ինստիտուտների նախարար Աջա Լաբիբի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։   Նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը նշվել է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովի կարևորությունը և օրակարգում ընդգրկված հարցերը, խոսվել է անվտանգության մարտահրավերների և դրանց…

Read More
Կիևը կարող է բրիտանական զենքով խոցել թիրախները ՌԴ տարածքում. Սթարմեր

Կիևը կարող է բրիտանական զենքով խոցել թիրախները ՌԴ տարածքում. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է՝ Լոնդոնը հավատարիմ է նախորդ իշխանության ընդունած որոշմանը, ըստ որի Ուկրաինան կարող է օգտագործել բրիտանական կողմի փոխանցած զենքերը՝ ՌԴ տարածքում ռազմական օբյեկտները թիրախավորելու համար: Ըստ Bloomberg-ի՝ Սթարմերը միաժամանակ նշել է, որ այդ զենքը պետք է կիրառվի պաշտպանական նպատակով, ուկրաինական կողմի գործողությունները չպետք է խախտեն միջազգային մարդասիրական իրավունքը: ՌԴ…

Read More
Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Նախատեսվում է վերանորոգել Ախալցխայի Կոստավա փողոցի թիվ 75 մինի մարզադաշտը։ Մարզադաշտը երկար տարիներ վերանորոգման կարիք ուներ։ Չնայած ավերված ենթակառուցվածքին, երեխաները դեռ խաղում են այս դաշտում։ Ախալցխայի  քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 200 հազար լարի ծախսել մինի-մարզադաշտի վերականգնման վրա, այս տեղեկությունը հրապարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ նախատեսվում է ապամոնտաժել ցանկապատն ու շրջակա…

Read More
Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, հարձակման է ենթարկվել Օդեսան

Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, հարձակման է ենթարկվել Օդեսան

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, սակայն ռուսական կողմից հրթիռակոծությունը շարունակվում է: Այս անգամ հարվածներ է ստացել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, վնասվել են պահեստներ, բեռնատար մեքենաներ և քաղաքացիական նավ։ Հրթիռակոծվել են նաև Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի շրջանները, կան զոհեր խաղաղ բնակիչների…

Read More
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա հուլիսի 30-ին

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա հուլիսի 30-ին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, հայտարարել է խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին, հաղորդում է Tasnim-ը: Նրա խոսքով՝ նոր նախագահն իր ծրագրերն ու նախարարներին պետք է ներկայացնի երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այնուհետև, նախքան վստահության քվեի վերաբերյալ վերջնական նիստը, օրենսդիրները մեկ շաբաթվա ընթացքում կքննարկեն առաջարկված նախարարների լիազորությունները:

Read More
Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան

Հայաստանը ներկայացրել է ՍԾՏՀ-ում նախագահության առաջնահերթությունները․ Կոստանյան

  Հայաստանը ներկայացրել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նշվում է, որ Հայաստանն իր առաջնահերթությունները ներկայացնելիս ղեկավարվել է ՍԾՏՀ կանոնադրությամբ, ինչպես նաև  ‹‹ՍԾՏՀ տնտեսական օրակարգն՝ ընդլայնված սևծովյան տարածաշրջանի կայուն ապագայի ճանապարհին›› փաստաթղթով։ Հայաստանի սահմանած առաջնահերթություններն են համագործակցությունը, ներգրավվածությունը, կապակցվածությունը և կայունությունը։ Այս տարվա հուլիսի 1-ից…

Read More
Արմեն Գրիգորյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են «Խաղաղության խաչմերուկի» իրականացման հեռանկարները

Արմեն Գրիգորյանն ու Սամանթա Փաուերը քննարկել են «Խաղաղության խաչմերուկի» իրականացման հեռանկարները

Հուլիսի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է մեր երկրում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում…

Read More
Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ մտքեր են փոխանակել

Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ մտքեր են փոխանակել

Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Read More
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել

  Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով թուրքական Ջեյհան նավահանգիստ տեղափոխվող ադրբեջանական նավթի ծավալները շարունակում են նվազել: Դա կապված է Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի շրջանում և Ադրբեջանի այլ առանցքային նավթային հանքավայրերում արդյունահանման ծավալների նվազման հետ: Reuters-ի կանխատեսումներով՝ օգոստոսին Ջեյհան նավահանգստով ադրբեջանական նավթի արտահանման ծավալը կկազմի 17,75 մլն բարել: Հուլիսին այդ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, կլինի 19,19 մլն բարել։ Գործակալության հաշվարկների համաձայն՝ հաջորդ…

Read More
Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին․ Բայրամով

Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին․ Բայրամով

Հակամարտության ավարտից հետո ի հայտ են եկել նոր հնարավորություններ՝ տարածաշրջանում նոր իրողություններ, խաղաղություն, կայունություն և համագործակցություն կառուցելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին։ Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե ժամանակն է, որ հայկական կողմը իբր «տարածքային հավակնությունների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»:

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ․ կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ․ կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել: Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

Read More
Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել ռուսական վերջին հարձակման համար
		09.07.2024 . Միջազգային

Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել ռուսական վերջին հարձակման համար 09.07.2024 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել Ուկրաինայի վրա ռուսական վերջին հրթիռային հարձակման համար: Նա նշել է, որ հարվածից հետո Ուկրաինան նախաձեռնելու է ՄԱԿ-ի անվտանգության նիստ: Ելույթ ունենալով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը արևմտյան գործընկերներից սպասում է կոնկրետ քայլեր՝ երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և…

Read More
Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին․ Սամանտա Փաուեր

Մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին․ Սամանտա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը X-ի իր էջում անդրադարձ է կատարել Հայաստան այցին։ «Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում։ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս պահին ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան՝ վերջին տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելությունն է։ Ակնկալում եմ այս այցի ընթացքում օգտագործել համագործակցության խորացման հնարավորությունը»,- գրել է նա։

Read More
Ջավախքում նշվեց  Վարևանի օրը

Ջավախքում նշվեց Վարևանի օրը

Հուլիսի 7-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը այցելեց Վրաստանի Ախալքալակի շրջանի Վարևան գյուղ՝ «Վարևանի օր» տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Տոնը ընդգրկված էր շրջանի մասշտաբով պաշտոնական տոների օրացույցում: Միջոցառման անկյունաքարերը Վարևանից սերված 19-րդ դարի հայտնի բանաստեղծ, աշուղ Ղունկիանոս Կարնեցին և Արցախյան առաջին պատերազմում նահատակված հերոս Պետրոս Աբաջյանն են: Տոնակատարությունն ավանդաբար անցկացվեց Պետրոս Աբաջյանին նվիրված հուշակոթողի մոտ:…

Read More
ՑԱՀԱԼ-ն ընդլայնում է գործողությունները Գազա քաղաքում
		08.07.2024 . Միջազգային

ՑԱՀԱԼ-ն ընդլայնում է գործողությունները Գազա քաղաքում 08.07.2024 . Միջազգային

Իսրայելը հրամայել է տարհանել Գազա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող մի քանի շրջան, որտեղ հազարավոր պաղեստինցիներ արդեն փախել էին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո պատերազմի առաջին օրերին՝ Իսրայելի ինտենսիվ ռմբակոծությունների հետևանքով: Երկուշաբթի ՑԱՀԱԼ-ն ընդլայնել է իր գործողությունները Գազայում։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողության թիրախ է դարձել UNRWA-ի (ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքի գործակալություն՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների…

Read More
Լեհաստանը և Ուկրաինան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

Լեհաստանը և Ուկրաինան անվտանգության համաձայնագիր են ստորագրել

«Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, նրանք անվտանգության համաձայնագիր են ստորագրել»,- հայտնում է լեհական Polsat հեռուստաալիքը։ «Ես հստակ արտահայտվեցի. մենք կօգնենք, քանի որ ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Բայց մենք չենք ձեռնարկի այնպիսի քայլ, որը կթուլացնի մեր սեփական անվտանգությունն ու հնարավորությունները։ Այստեղ խոսքը և՛ կործանիչների, և՛ սպառազինության մասին է,…

Read More
ՆԱՏՕ-ի ղեկավարները ժամանում են Վաշինգտոն՝ մասնակցելու հոբելյանական գագաթնաժողովին
		08.07.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի ղեկավարները ժամանում են Վաշինգտոն՝ մասնակցելու հոբելյանական գագաթնաժողովին 08.07.2024 . Միջազգային

Վաշինգտոնում նախապատրաստվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նվիրված դաշինքի հիմնադրման 75-ամյակին։ Կառույցի անդամ 32 երկրի ղեկավարները հուլիսի 9-11-ը կհավաքվեն ԱՄՆ մայրաքաղաքում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ մեկ օր ուշ կժամանի՝ խորհրդարանի ընտրության երկրորդ փուլից հետո Ֆրանսիայում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով: Օրակարգի գլխավոր հարցերից է հետագա աջակցությունն Ուկրաինային, մասնավորապես՝ պատերազմող երկրի հակաօդային պաշտպանության ուժեղացումը։ Միջոցառման…

Read More
Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

Իրանը բաց է պահում դիվանագիտական ​​ուղիները ԱՄՆ-ի հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերսկսման և Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ բանակցությունների համար` ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Նրան մեջբերում է EFE-ն։ Նա հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև արդեն տեղի են ունեցել անուղղակի բանակցություններ, և խոստացել է անհրաժեշտության դեպքում մանրամասներ հայտնել։ Քանանին…

Read More
Ֆրանսիայի նախագահը չի ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը

Ֆրանսիայի նախագահը չի ընդունել վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը

«Էմանուել Մակրոնն իր ղեկավարած «Վերածնունդ» կուսակցության անդամ, վարչապետ Գաբրիել Ատալին խնդրել է առայժմ մնալ պաշտոնում՝ կայունությունն ապահովելու համար»,-հաղորդում է BFMTV-ն: Գործող նախագահի քաղաքական շարժումը խորհրդարանի ընտրությունում մեծամասնություն չի ստացել կառավարություն ձևավորելու համար, և վարչապետը հայտարարել էր երկուշաբթի հրաժարական տալու մասին: 35-ամյա Ատալը հունվարից է գլխավորում Ֆրանսիայի կառավարությունը։ Ելիսեյան պալատը նշել է, որ պետության ղեկավարն այժմ…

Read More
Զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա
		08.07.2024 . Միջազգային

Զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա 08.07.2024 . Միջազգային

Երկուշաբթի առավոտյան Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Կիևին և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների՝ արձակելով տարբեր տեսակի 40 հրթիռ։ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ հարձակման հետևանքով զոհվել է մոտ 20 մարդ, որից 9-ը՝ Կիևում, մոտ 50-ը վիրավորվել է։ Հրթիռակոծության հետևանքով մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ և Ուկրաինայի ամենամեծ մանկական կլինիկան՝ «Օխմատդիտ» (մոր…

Read More
Ֆրանսիայի ձախերը «պատրաստ են կառավարել» առանց բացարձակ մեծամասնության. Euronews

Ֆրանսիայի ձախերը «պատրաստ են կառավարել» առանց բացարձակ մեծամասնության. Euronews

Հակառակ հարցումների՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի լուծարումից հետո հապճեպ հավաքված ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատը», տոնում է իր անակնկալ հաղթանակը կիրակի կայացած ընտրության երկրորդ փուլում՝ գրում է Euronews-ը։ Ըստ վերլուծաբանների՝ ձախերը դեռ հեռու են կառավարության ձևավորումից. վերջնական արդյունքների համաձայն՝ դաշինքը ստանում է 182 մանդատ Ազգային ժողովում, բացարձակ մեծամասնության հասնելու համար անհրաժեշտ է ևս հարյուր…

Read More
Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները
		08.07.2024 . Միջազգային

Ղազախստանում մեկնարկել են Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի զորավարժությունները 08.07.2024 . Միջազգային

Ղազախստանի արևմուտքում գտնվող Մանգիստաու շրջանում սկսվել են զորավարժություններ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինվորականների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել են ղազախական լրատվամիջոցները։ «Բիրլեստիկ-2024» («Միավորում-2024») զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները կիրականացնեն կեղծ ահաբեկիչների կողմից գրավված կղզու ազատագրման, ծովային անվտանգության ապահովման և ենթակառուցվածքների պաշտպանության գործողություններ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանում զինամթերքի պահեստ են խոցել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանում զինամթերքի պահեստ են խոցել

Ռուսաստանի Վորոնեժի մարզում մարդկանց տարհանում է իրականացվել, ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Սերգիևկա գյուղի զինամթերքի պահեստին: Նահանգապետ Գուսևի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն տարածքի բնակիչները տարհանվել են։ Ճանապարհները փակվել են, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները, զինվորականներ և պետական ​​պաշտոնյաներ: «Վորոնեժի շրջանի Սերգիևկա գյուղում պահվում էին «երկիր-երկիր» և «երկիր-օդ» հրթիռներ, տանկերի և հրետանու արկեր, հրազենի փամփուշտներով…

Read More
Ֆրանսիայի ԱԺ ընտրության նախնական արդյունքները հայտնի են. Մակրոնի կոալիցիան երկրորդն է

Ֆրանսիայի ԱԺ ընտրության նախնական արդյունքները հայտնի են. Մակրոնի կոալիցիան երկրորդն է

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում հաղթել է ձախ կուսակցությունների կոալիցիան՝ «Նոր ժողովրդական ճակատ»ը՝ ստանալով 182 մանդատ։ Այդ տվյալները հրապարակվել են Monde թերթում։ Երկրորդ տեղում է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կոալիցիան՝ 168 մանդատով։ Մարին Լը Պենի «Ազգային միություն»-ը դարձել է երրորդը, խորհրդարանում այն ներկայացված կլինի 143 պատգամավորով։ Հանրապետականները կարող են 45 մանդատի հույս ունենալ, իսկ մնացած ուժերը…

Read More
Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի

Ֆրանսիայի վարչապետը հրաժարական կներկայացնի

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, երկրի խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլի արդյունքի հիման վրա հրաժարական կներկայացնի կառավարարության ղեկավարի պաշտոնից: Նա հայտարարել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող է հանդես եկել, քան ընտրության առաջին փուլում, սակայն դա բավարար չէ խորհրդարանում մեծամասնություն հավաքելու համար: Ատալը հայտարարել է, որ հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին՝…

Read More
Հայ-գերմանական համագործակցության շրջանակում կարևոր ոլորտները կֆինանսավորվեն

Հայ-գերմանական համագործակցության շրջանակում կարևոր ոլորտները կֆինանսավորվեն

Նոր շունչ հայ-գերմանական տնտեսական հարաբերություններում: Մի քանի ժամ տևած միջկառավարական քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձան համատեղ ծրագրերի կատարման ընթացքին ու հեռանկարներին: Դրանք այն ծրագրերն են, որոնք երկու երկրները համարել են ռազմավարական: Ենթադրվում է, որ 2025 թվականին հայ-գերմանական համագործակցության շրջանակում հենց դրանք կստանան ֆինանսական աջակցություն գերմանական գործընկերների՝ GIZ-ի կամ KfW-ի կողմից: Դեռ 2023-ի վերջին արձանագրվել էր, որ…

Read More