Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

Հութիները Նեթանյահուի վերադարձի ժամանակ հարձակվել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա

Հութիներն ասել են, որ «Պաղեստին-2» հրթիռի օգնությամբ հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերադառնում էր Իսրայել։ Վարչապետը երկիր է ժամանել ԱՄՆ-ից՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովից՝ այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը Բեյրութին հասցված հարվածով սպանել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Նասրալլային։

Read More
Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության

Իսրայելը պատրաստվում է Լիբանանում ցամաքային գործողության

Իսրայելը պատրաստվում է Լիբանանում հերթական ցամաքային գործողությանը, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցչին։ «Իսրայելը պատրաստվում է Լիբանան շատ սահմանափակ ցամաքային ներխուժման»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Լիբանանում ռազմական գործողությունների ընդլայնման հարցով խորհրդակցություն է անցկացնում զինվորականների հետ, հաղորդում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Նախարար Յոավ Գալանտը ներկայում անցկացնում…

Read More
Ուկրաինայի Սումի քաղաքին ռուսական հարվածի հետևանքով կա առնվազն 9 զոհ

Ուկրաինայի Սումի քաղաքին ռուսական հարվածի հետևանքով կա առնվազն 9 զոհ

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումի քաղաքին: Ավերվել է բժշկական կենտրոնը, որտեղ, ըստ տեղական իշխանության, 120 մարդ է եղել՝ բուժառուներ և բուժաշխատողներ:   Հայտնի է առնվազն 9 զոհի մասին, 10-ից ավելի մարդ վիրավորվել է:   Reuters-ը գրում է, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական ուժերի գործողությունների ֆոնին սահմանամերձ Սումիի շրջանի վրա ռուսական հարձակումները հաճախակիացել են:

Read More