
Գերմանիայի արևելքում ընտրության արդյունքները «անհանգստացնող» են. Շոլց
Ձայների հաշվարկի նախնական արդյունքների համաձայն՝ Գերմանիայում աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) հաղթել է արևելյան Թյուրինգիա նահանգի խորհրդարանի ընտրությունում։ Ըստ DW-ի՝ AfD-ն ստացել է ձայների 32,8%-ը՝ առաջ անցնելով պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (CDU), որը ստացել է ընտրողների 23,6%-ի աջակցությունը։ Սաքսոնիայում, սակայն, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը (AfD) զիջել է Քրիստոնեա-դեմոկրատական միությանը (CDU): AfD-ն ստացել է 30,6%…