«Ռոսատոմի» և ԱԷՄԳ-ի ղեկավարները քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը
«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին Վիեննայում կազմակերպության գլխավոր համաժողովի շրջանակում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանի հետ կապված իրավիճակը: «Սա Կալինինգրադում Ռուսաստանի հետ վերջերս կայացած խորհրդակցությունների շարունակությունն է՝ Ուկրաինա և ՌԴ այցերի արդյունքների շուրջ։ Ընդգծվել է Զապորոժիեի ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի ներկայության կարևորությունը»,- նշել է Գրոսսին։ Նա վերջին 1,5 տարվա ընթացքում մի…
