«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչները խնդրում են Ախալցխայի Սակրեբուլոյին արտահերթ նիստ հրավիրել՝ պարզելու, թե ինչ է արել սակրեբուլոն քաղաքապետարանի դպրոցներում խմելու ջրի որակը բարելավելու համար։
Այսօր նիստի ժամանակ Սակրեբուլոյի պատգամավոր Մարինա Աբուլաձեն ասել է, որ եթե իրենք արտահերթ նիստ չնշանակեն, ապա գոնե նախատեսված նիստին կներկայացնեն Սակրեբուլոյի աշխատանքի արդյունքները։
Խոսքը Պարենի ազգային գործակալության եզրակացության մասին է, ըստ որի Ախալցխայի և մի քանի գյուղերի հանրակրթական դպրոցներում խմելու ջրի հետ կապված տարբեր լուրջ խախտումներ են հայտնաբերվել։
Սակրեբուլոյի նախագահ Դավիթ Լոմիձեն հայտնում է, որ խմելու ջրի խնդիրը լուծվել է։