Թեզը համարում ենք կատարելապես անհիմն. ԱԳ նախարարը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանի մասին
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է, և ըստ էության, նախապայման առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք այս թեզը համարում ենք…
