Բանգլադեշի վարչապետը ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և լքել երկիրը
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել: BBC-ի տվյալով՝ վարչապետին տեղափոխող ուղղաթիռը մեկնել է Հնդկաստանի ուղղությամբ: Շեյխ Հասինայի հրաժարականից առաջ տեղեկություններ են տարածվել, որ հազարավոր ցուցարարներ գրոհել են մայրաքաղաք Դաքքայում գտնվող նրա նստավայրը: Բանգլադեշում լայնածավալ բողոքի ցույցերը շարունակվում են հուլիսի…
