Ուկրաինան և գործընկեր երկրները խաղաղության համատեղ նախագիծ կներկայացնեն Մոսկվային․ Երմակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարն անդրադարձել է Մոսկվա-Կիև հնարավոր բանակցություններին, նշել, որ խաղաղության երկրորդ համաժողովին Ռուսաստանի ներկայացուցիչների հրավերը չպետք է մեկնաբանվի որպես բանակցությունների սկիզբ։ Անդրիյ Երմակը մանրամասնել է, որ համաժողովի ընթացքում ուկրաինական կողմը և Կիևի գործընկերները խաղաղության համատեղ նախագիծ կներկայացնեն Մոսկվային: Երմակը շեշտել է՝ այժմ Ուկրաինայի գերնպատակը հաղթանակն է, որը ենթադրում է արդար խաղաղություն, տարածքային…
