ԵՄ առաջնորդները պայմանավորվել են բարձր պաշտոնների հարցում
Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հաստատել են դաշինքի առաջիկա հինգ տարվա ղեկավարության թեկնածուներին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կմնա Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան կփոխարինի Շառլ Միշելին Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում, իսկ Էստոնիայի ներկայիս վարչապետ Կայա Կալլասը կփոխարինի ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Ըստ ԶԼՄ-ների, պահպանվել է աշխարհագրական և գենդերային հավասարակշռությունը՝…
