Պուտինն ու Էրդողանը կարող են հանդիպել Աստանայում

Պուտինն ու Էրդողանը կարող են հանդիպել Աստանայում

Թուրքիայի նախագահն առաջիկա օրերին Աստանայում, հնարավոր է, հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։   Բանակցությունները կարող են կայանալ հուլիսի սկզբին նախատեսված՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում: Հաքան Ֆիդանը հավելել է, որ Ղազախստանում հանդիպման ընթացքում ղեկավարները, հավանաբար, կքննարկեն Պուտինի այցը Թուրքիա։    Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է, որ այժմ դիտարկվում…

Read More
ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինային տրամադրվող օգնության առաջին տրանշը՝ շրջանցելով Հունգարիան

Եվրամիության արտգործնախարարները երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ հաստատել են Ուկրաինային 1,4 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության առաջին տրանշը, որը ստացվել է ռուսական սառեցված ակտիվների միջոցներից: Գումարը Կիև է ուղարկվելու Ուկրաինայի աջակցության հիմնադրամի միջոցով: Հունգարիան նախկինում արգելափակել էր միջոցների փոխանցումը, սակայն Եվրախորհրդի իրավաբանական ծառայությունը հայտարարել է, որ Բուդապեշտը չի կարող դադարեցնել վճարումները, քանի որ ձեռնպահ է մնացել…

Read More
Բահրեյնը և Իրանը մտադիր են կարգավորել հարաբերությունները
		24.06.2024 . Միջազգային

Բահրեյնը և Իրանը մտադիր են կարգավորել հարաբերությունները 24.06.2024 . Միջազգային

Բահրեյնի ԱԳ նախարար Աբդել Լաթիֆ բեն Ռաշեդ ալ Զայանին և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են բանակցություններ սկսել երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ, որոնք ընդհատվել են 2016 թվականին։ 2016 թվականի հունվարին Իրանի մայրաքաղաքում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո Էր Ռիադը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի…

Read More
Ռումինական գյուղը կդառնա ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազան Եվրոպայում

Ռումինական գյուղը կդառնա ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաբազան Եվրոպայում

Ռումինիայում «Միխեյ Կոգալնիչանու» ավիաբազան շուտով կվերածվի Եվրոպայում ՆԱՏՕ-ի ամենամեծ ռազմաբազայի, նույնիսկ ավելի մեծ, քան Գերմանիայի «Ռամշտայնը», գրում է BBC-ն: Վայրն այդպես է կոչվել մոտակա գյուղի անունով, որն իր հերթին անվանվել է 19-րդ դարի ազատական ​​քաղաքական գործիչ Միխայիլ Կոգալնիչանուի անունով։ Ռազմաբազան շուտով կհյուրընկալի ռումինական F-16-ների էսկադրիլիան, որոնք վերջերս են գնել Նորվեգիայից, ինչպես նաև MQ-9 Reaper անօդաչու…

Read More
Bank of China-ն սահմանափակել է գործարքները պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ
		24.06.2024 . Միջազգային

Bank of China-ն սահմանափակել է գործարքները պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ 24.06.2024 . Միջազգային

Ռուսաստանում Bank of China-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է Ռուսաստանի և Չինաստանի միջև յուանով վճարումների հարցում, կասեցրել է գործունեությունը պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերի հետ, գրում է Коммерсант թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: «Հունիսի 24-ից Bank of China-ն կդադարեցնի յուանով վճարումները ռուսական բանկերից, որոնք ներառված են ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Չինական բանկերը սահմանափակել են Ռուսաստանի հետ գործարքները,…

Read More
Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել

Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել

Երկուշաբթի Սևաստոպոլում և Ղրիմում սգո օր է հայտարարվել՝ ուկրաինական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվածների հիշատակին։ Սևաստոպոլում նաև արտակարգ դրություն է մտցվել ուկրաինական հրետակոծության պատճառով։ Հրամանը կայացրել է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինված ուժերի կիրակնօրյա հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժել է 151 մարդ, 82-ը՝ հոսպիտալացվել: Ռուսաստանի…

Read More
Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոյվո Կլաար

Ադրբեջանն ու Հայաստանն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին: Նա նշել է, որ պարբերաբար այցելում է Հայաստան և Ադրբեջան, ղեկավարների և մյուս պաշտոնյաների հետ, կարծիքներ փոխանակում այն ​​մասին, թե ինչպես լավագույնս օգտագործել հնարավորությունները՝  նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը, ինչը նշանակում է ԵՄ բարձր մակարդակի աջակցություն՝ Հայաստանի…

Read More
Երուսաղեմի եկեղեցիները դեմ են քաղաքային հարկի որոշմանը

Երուսաղեմի եկեղեցիները դեմ են քաղաքային հարկի որոշմանը

Երուսաղեմի տարբեր քրիստոնեական եկեղեցիների ղեկավարներ միավորվել են՝ ընդդիմանալով Երուսաղեմի քաղաքապետարանի՝ եկեղեցական գույքի համար համայնքային տուրքեր սահմանելու որոշմանը: Կիրակի պատրիարքների և եկեղեցիների ղեկավարների անունից հրապարակված համատեղ հայտարարության մեջ առաջնորդները խոր մտահոգություն են հայտնել քաղաքապետարանի քայլի առնչությամբ, որը, ըստ նրանց, հակասում է եկեղեցիների և քաղաքացիական իշխանությունների միջև դարավոր պատմական պայմանավորվածություններին: «Մենք հայտարարում ենք, որ նման միջոցը և՛…

Read More
ԱՄՆ-ը զգուշացրել է Իսրայելին` Լիբանան հնարավոր ներխուժման կապակցությամբ

ԱՄՆ-ը զգուշացրել է Իսրայելին` Լիբանան հնարավոր ներխուժման կապակցությամբ

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը նախազգուշացրել է, որ Իսրայելի ներխուժումը Լիբանան՝ կապված «Հեզբոլլահ» շարժման գործողությունների հետ, կարող է առաջացնել Իրանի ընդդիմությունը և վերածվել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության, գրում է The Hill թերթը։ «Հեզբոլլահն» ավելի ունակ է, քան ՀԱՄԱՍ-ը՝ հրթիռների քանակով, ընդհանուր հնարավորություններով։ Կարծում եմ, որ Իրանը հակված կլինի ավելի մեծ…

Read More
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ТАСС
		24.06.2024 . Միջազգային

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը. ТАСС 24.06.2024 . Միջազգային

ԵՄ-ն հաստատել է պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը, ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի, կանդրադառնա ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական և էներգետիկ ոլորտների, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցման վրա և կներառի նոր անձնական սահմանափակումներ, տեղեկացնում է ТАСС-ը։ Պատժամիջոցների փաթեթը ներառել է 61 ընկերություն Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, ԱՄԷ-ից և Թուրքիայից: Նրանց դեմ երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումներ են մտցվել։ 14-րդ…

Read More
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 20-ի: Նախնական տվյալով՝ նրանց թվում է անվտանգության 15 աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, տուժել է 44 մարդ, որից 37-ը՝ իրավապահ մարմինների աշխատակից։ Կիրակի երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումների մասին։…

Read More
Մախաչկալայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունն ավարտվել է
		24.06.2024 . Միջազգային

Մախաչկալայում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգությունն ավարտվել է 24.06.2024 . Միջազգային

Մախաչկալայում իրավապահների և զինյալների միջև եկեղեցու մոտ հրաձգությունն ավարտվել է, մարդիկ անվտանգ են: Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ներքին գործերի նախարարությանը: Հիշեցնենք՝ հաղորդվում էր, որ 19 մարդ է ահաբեկիչներից փրկվելու համար պատսպարվել Մախաչկալայի եկեղեցում: Մինչ այդ նշվել էր, որ սպանվել էր Ռոսգվարդիայի մեկ աշխատակից, մի քանիսը՝ վիրավորվել:…

Read More
Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարը ձերբակալվել է ահաբեկչություններին որդիների հնարավոր մասնակցության կապակցությամբ

Դաղստանի շրջաններից մեկի ղեկավարը ձերբակալվել է ահաբեկչություններին որդիների հնարավոր մասնակցության կապակցությամբ

Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, որի որդիները կարող էին առնչություն ունենալ ահաբեկչություններին, հարցաքննվում է: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետության ուժային կառույցներում աղբյուրներին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Օմարովը ձերբակալվել է: Նախնական տեղեկություններով՝ նրա երկու որդիները մասնակցել են Մախաչկալայի հրաձգություններին: Նշվում է, որ Օմարովը հրաժեշտ կտա պաշտոնին: Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ Դերբենտում…

Read More
Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակում է տեղի ունեցել եկեղեցու և սինագոգի վրա. կան զոհեր
		23.06.2024 . Միջազգային

Դերբենտում և Մախաչկալայում զինված հարձակում է տեղի ունեցել եկեղեցու և սինագոգի վրա. կան զոհեր 23.06.2024 . Միջազգային

Անհայտ անձինք Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեում: Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման հետևանքով սպանվել են ոստիկաններ և քահանա: Իրավապահները ձեռնարկում են բոլոր միջոցառումները՝ հարձակում գործած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ: Հաղորդվում է, որ Դաղստանում հակաահաբեկչական…

Read More
Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել

Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել

Մախաչկալայում 4 զինյալ է ոչնչացվել, հայտնում է Դաղստանի ներքին գործերի նախարարությունը: Այդ մասին տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնել էինք 2 զինյալի ոչնչացման մասին: «Այս պահի տվյալներով՝ Մախաչկալայում իրավապահները ոչնչացրել են 4 զինյալի»,- ասել է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան: Հիշեցնենք՝ անհայտ անձինք այսօր Դերբենտ և Մախաչկալա քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ…

Read More
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ
		23.06.2024 . Միջազգային

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ 23.06.2024 . Միջազգային

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լյուքսեմբուրգի գործընկերներին և ժողովրդին Ազգային տոնի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի ծննդյան օրվա կապակցությամբ: «Կարծում եմ՝ Լյուքսեմբուրգի Մեծ դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի վերջին պաշտոնական այցը Հայաստան, արդյունավետ էր, որը մենք դիտարկում ենք որպես կարևոր էջ մեր երկկողմ հարաբերություններում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր…

Read More
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաև Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության և կենտրոնի արտադրական գործընթացին: Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի…

Read More
Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչումը համարձակ որոշում է. ԱՊԼ գլխավոր քարտուղար

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ողջունել է Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչման մասին Հայաստանի հայտարարությունը, նշել՝ դա համարձակ որոշում է: ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ջամալ Ռուշդին էլ կոչ է արել բոլոր երկրներին՝ որքան հնարավոր է շուտ ճանաչել Պաղեստինի Պետությունը:

Read More
Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը

Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը

Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի գլխավոր տնօրեն Իվան Տիմոֆեևը հայտնել է, որ Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը։ Նա մտահոգություն է հայտնել, որ Մոսկվայի բորսայի դեմ արևմտյան պատժամիջոցների ֆոնին հաշվարկների հետ կապված խնդիրներ են առաջացել: Տիմոֆեևի խոսքով՝ այժմ ռուսական շուկային հարմարեցված բանկեր են անհրաժեշտ։ «Դա բխում է Ադրբեջանի շահերից, քանի որ կհեշտացնի…

Read More
Խարկովին հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու մարդ
		22.06.2024 . Միջազգային

Խարկովին հարվածի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու մարդ 22.06.2024 . Միջազգային

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովի շրջաններից մեկին: Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ չորս հարված է եղել Խարկովին, ինչի հետևանքով պայթյուններ են որոտացել: Տեղի իշխանությունները հայտնել են, որ հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ: Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ բնակելի շենքին հարվածները հասցվել են ավիացիոն ռումբերով:…

Read More
Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ դա որակելով կարևոր քայլ, որը համապատասխանում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի բանաձևերին: Կազմակերպությունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, ճանաչել այն և աջակցել ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության նրա իրավունքին:

Read More
Կարմիր խաչից հայտնել են, որ Գազայի իր գրասենյակի մոտ հարձակման հետևանքով 22 զոհի կա
		22.06.2024 . Միջազգային

Կարմիր խաչից հայտնել են, որ Գազայի իր գրասենյակի մոտ հարձակման հետևանքով 22 զոհի կա 22.06.2024 . Միջազգային

Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնել են, որ Գազայի հատվածում գնդակոծության հետևանքով վնասվել է կազմակերպության գրասենյակը, զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 45-ը. նրանք այդտեղ ապաստան էին ստացել: «Խոշոր տրամաչափի արկերն ընկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից և բնակելի տարածքներից մի քանի մետր հեռու»,- ասված է ԿԽՄԿ հայտարարության մեջ: ԿԽՄԿ-ից նշել են, որ դա միակ միջադեպը…

Read More
Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակչի զոհվելու մասին

Ռուսաստանը հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակչի զոհվելու մասին

Բելգորոդի շրջանում Ուկրաինայի Զինված ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել՝ հայտնում է ռուսական կողմը։ Շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տվյալով՝ կան ավերածություններ:   ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Ուկրաինայից ռուսական էներգետիկ օբյեկտների թիրախավորմանն ի պատասխան՝ ՌԴ Զինուժը զանգվածային հարված է հասցրել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին:   Ավելի վաղ «Ուկրեներգո»-ն հայտնել էր, որ ռուսական ուժերի…

Read More
Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը
		22.06.2024 . Միջազգային

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը 22.06.2024 . Միջազգային

Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարությունը ողջունել է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը: «Բարձր ենք գնահատում այդ քայլը՝ որպես նշանակալի ներդրում պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների աջակցության և տարածաշրջանային կայունության, անվտանգության և խաղաղության պահպանման գործում»,- նշված է հայտարարության մեջ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է 67 կմ խորությամբ։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից:

Read More
Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը
		22.06.2024 . Տարածաշրջան

Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը 22.06.2024 . Տարածաշրջան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Այման ալ Սաֆադի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հորդանանի փոխվարչապետը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի նորմերին և տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման ջանքերին համահունչ…

Read More
Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը

Քուվեյթը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը

Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը: «Դա դրական քայլ է, որը կնպաստի այն ամենին, ինչ նախատեսված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և Արաբական խաղաղության նախաձեռնությամբ՝ պաղեստինցի ժողովրդին ինքնորոշման իրավունք տրամադրելու և անկախ պետություն ստեղծելու վերաբերյալ:

Read More
Եգիպտոսը ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Եգիպտոսը ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Եգիպտոսը ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Այս մասին նշված է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ճանաչումը կարևոր քայլ է, որն աջակցում է պաղեստինցի ժողովրդի՝ իսրայելական օկուպացիային վերջ դնելու և անկախ պետության ստեղծման իրավունքի օրինականությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Read More
Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը
		21.06.2024 . Միջազգային

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումը 21.06.2024 . Միջազգային

Արաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը՝ ընդգծելով, որ դա Պաղեստինի ժողովրդի՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքի նոր հաղթանակ է։ ԱՊԼ-ն կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, քայլ կատարել ճանաչման ուղղությամբ՝ «դադարեցնելու պատմական անարդարությունը, որին ենթարկվել է Պաղեստինի ժողովուրդը տասնամյակների օկուպացիայի ընթացքում»։ ԱՊԼ-ն ընդգծել է երկու…

Read More
Պաղեստինը ճանաչելու որոշումը լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար․ Նեթանյահուի գրասենյակ

Պաղեստինը ճանաչելու որոշումը լուրջ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար․ Նեթանյահուի գրասենյակ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարել է, որ Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության որոշումը բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա։ «Այդ քայլը լուրջ երկարաժամկետ հետևանքներ կունենա Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների համար»,- նշել է Գենդելմանը։

Read More