Գազայի հատվածում ավելի քան կես միլիոն մարդ տառապում է սովից. ՄԱԿ

Գազայի հատվածում ավելի քան կես միլիոն մարդ տառապում է սովից. ՄԱԿ

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում աղետալի սով է: «Ավելի քան կես միլիոն մարդ տառապում է սովից և աղքատությունից»,- ասված է փաստաթղթում։ Նշվում է, որ ներկայիս տեմպերով մինչև հոկտեմբեր Գազայի հատվածի ավելի քան 640.000 բնակիչ չի ունենա սնունդ, 1.14 միլիոն մարդ կհայտնվի արտակարգ, իսկ ևս 396.000 մարդ՝ ճգնաժամային վիճակում։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հերքում է ՄԱԿ-ի…

Read More
Իսրայելը և Սիրիան սեպտեմբերի 25-ին կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ-ներ

Իսրայելը և Սիրիան սեպտեմբերի 25-ին կարող են անվտանգության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ-ներ

Ենթադրվում է, որ Իսրայելն ու Սիրիան սեպտեմբերի 25-ին անվտանգության մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով արաբական աղբյուրներին: Համաձայնագիրը, ենթադրաբար, կստորագրվի ԱՄՆ-ի հովանու ներքո՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի առաջին ելույթից մեկ օր անց, նշել են աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն նաև աշխատում է ալ-Շարաայի և…

Read More
Իսրայելի ԱԳՆ-ն Գազայում սովի մասին ՄԱԿ-ի զեկույցը որակել է կեղծիք

Իսրայելի ԱԳՆ-ն Գազայում սովի մասին ՄԱԿ-ի զեկույցը որակել է կեղծիք

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը ուրբաթ Գազայի հատվածում սովի մասին ՄԱԿ-ի զեկույցը մերժեց՝ այն որակելով «կեղծ» և «հարմարեցված» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման շահերին։ «Դա շինծու զեկույց է, որը հարմարեցված է ՀԱՄԱՍ-ի կեղծ քարոզարշավին: Ամբողջ փաստաթուղթը հիմնված է ՀԱՄԱՍ-ի ստերի վրա, Գազայում սով չկա»,- ասված է արտգործնախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունից նշել է, որ պատերազմի սկզբից ի…

Read More
Աբասթումանում երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել

Աբասթումանում երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել

Աբասթումանում երիտասարդ տղամարդու դիակ է հայտնաբերվել։ Տղամարդու դիակը հայտնաբերվել է անտառում օգոստոսի 21-ի երեկոյան ժամերին։ Ինչպես հայտարարում են Ներքին գործերի նախարարությունում, միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն։

Read More
Եվրոպական եռյակը և Իրանը քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը

Եվրոպական եռյակը և Իրանը քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը

Եվրոպական եռյակի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն ու եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակն ու Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր պատժամիջոցների վերականգնման հարցը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը չի ներկայացրել…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան պետք է իրենք հրավիրեն գագաթնաժողովը. Թրամփ

Ռուսաստանը և Ուկրաինան պետք է իրենք հրավիրեն գագաթնաժողովը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է իրենք կազմակերպեն Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև գագաթնաժողովը և մտադիր չի անմիջականորեն մասնակցություն ունենալ այդ գործընթացին: Այս մասին հինգշաբթի հայտնել է The Guardian թերթը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին: Վերջին օրերին Թրամփը իր խորհրդականներին ասել է, որ երկու առաջնորդների հետ եռակողմ բանակցություններ…

Read More
Եգիպտոսում բացվել է խորտակված հնագույն քաղաքների գանձերի ցուցահանդեսը

Եգիպտոսում բացվել է խորտակված հնագույն քաղաքների գանձերի ցուցահանդեսը

Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի մոտ, Միջերկրական ծովի ափին, հինգշաբթի ջրից հանդիսավոր կերպով դուրս են բերվել չորս մասամբ պահպանված արձաններ, որոնք ժամանակին զարդարել են խորտակված հնագույն Կանոպուս քաղաքը, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Ջրի տակ, ինչպես բացատրում են եգիպտացի հնագետները, մնացել են տաճարների, բնակելի շենքերի, խանութների և արհեստանոցների ավերակներ, փորագրված քարե լողավազաններ՝ ջուր հավաքելու և ձկներ բուծելու համար, փարավոնների…

Read More
Իրանը խոշոր զորավարժություններ է անցկացնում. Euronews

Իրանը խոշոր զորավարժություններ է անցկացնում. Euronews

Իրանը սկսել է «Կայուն ուժ 1404» անվանումով իր առաջին զորավարժությունները Իսրայելի հետ 12-օրյա պատերազմից հետո, որի ընթացքում Իսրայելը խոշոր հարվածներ է հասցրել Իրանի օդային պաշտպանությանը, միջուկային օբյեկտներին և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մյուս վայրերին, գրում է Euronews-ը։ Նշվում է, որ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օմանի ծոցում ընթացող  զորավարժություններին մասնակցում են ռազմանավեր, սուզանավեր, ավիացիա, ափամերձ…

Read More
Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը

Լիբանանում մեկնարկել է պաղեստինցի զինյալների զինաթափման գործընթացը

Լիբանանում պաղեստինյան զինված խմբավորումները սկսել են իրենց զենքերը հանձնել իշխանություններին, հաղորդում է լիբանանյան LBC հեռուստաալիքը։ «Լիբանանը պաղեստինցի փախստականների ճամբարներում զենքի առգրավման գործընթացի առաջին փուլը մեկնարկել է Բեյրութի Բուրջ ալ Բարաջնե ճամբարում»,- հաղորդում է լրատվականը։ Այս քայլը 2025 թվականի մայիսի 21-ին կայացած լիբանանա-պաղեստինյան գագաթնաժողովի արդյունքներից է, որի ժամանակ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը և Պաղեստինի ինքնավարության նախագահ…

Read More
Մակրոնն ու Մոդին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Մակրոնն ու Մոդին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորումն ու երկու երկրի միջև հարաբերությունների զարգացումը: «Շատ լավ զրույց ունեցա իմ ընկեր, նախագահ Մակրոնի հետ։ Մտքեր փոխանակեցինք Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունների խաղաղ կարգավորման միջոցառումների վերաբերյալ»,- գրել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը X-ի իր էջում: Մոդիի խոսքով՝ զրույցի ընթացքում կողմերը նաև…

Read More
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը. Ալիև

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փաստացի վերջ է դնում Հայաստանի հետ առճակատմանը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում Ալիևը նշել է, որ դրանով ապահովվել է նաև Ադրբեջանի ցամաքային կապը Նախիջևանի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտված է, իսկ ստորագրված փաստաթղթերն ապահովում են Ադրբեջանի շահերը։ Ալիևը խոսել է…

Read More