ԵՄ-ն հերքել է Վրաստանի ՏԻՄ ընտրությանը միջամտելու մեղադրանքները
Եվրամիությունը հերքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մեղադրանքները՝ շաբաթ օրը կայացած ՏԻՄ ընտրության օրը սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու վերաբերյալ և կոչ է արել հանգստություն պահպանել, ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի անունից Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Նախօրեին Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասանատու էր…
