Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր
Թբիլիսիում ՏԻՄ ընտրությունների դեմ զանգվածային բողոքի ակցիաները շարունակվում են: Քվեարկությունը դեռ չավարտված՝ ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ռուսթավելու պողոտան և հարակից Ազատության հրապարակը: Բողոքի ակցիայի մասնակիցները ներխուժել են Վրաստանի նախագահի նստավայր: Իրավապահները նրանց դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Ավելի ուշ Վրաստանի հատուկջոկատայինները կարողացել են ցուցարարներին հեռացնել նախագահական նստավայրից և շրջափակել այն: Նյութերը գեներացվում…
