Ֆրանսիայի խորհրդարանը հրաժարվել է քննարկել Մակրոնի իմփիչմենթի հարցը
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) հրաժարվել է քննարկել նախագահ Էմանուել Մակրոնի իմփիչմենթի հարցը, հաղորդում է Le Figaro-ն։ Բանաձևն առաջարկել էր ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (France Insoumise) կուսակցությունը, այն պաշտպանել է խորհրդարանի 104 անդամ՝ ստորին պալատի 577-ից, կամ պատգամավորների ընդհանուր թվի մոտ 20%-ը։ Սակայն Ազգային ժողովի բյուրոն այն անընդունելի է համարել։ Առաջարկը ներկայացվել է քաղաքական անկայունության…
