Այսօր՝ ապրիլի 24-ին համայն հայությունը հիշում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ․ իրականացրած Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Առավոտյան ժամը 11։00-ին Ախալցխայի հայությունը հավաքվեց քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցելու Հայոց Ցեղեասպանության զոհերի հիշատակին տեղի ունեցող Սուրբ եւ Անմահ Պատարագին։
Պատարագի ավարտին ախալցխացիներին միացավ նաեւ շրջանի հայկական գյուղերի հայությունը։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց Ախալցխայի հայության բազմահազարանոց թափորը քաղաքի կենտրոնական փողոցներով բարձրացավ Մարդա թաղամասում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթող։ Քաղաքում պահանջատեր ժողովուրդը ճանաչման կոչերով, պաստառներով եւ պետական դրոշներով մեկ անգամ եւս հիշեցրեց բոլորին, որ ոչինչ չի մոռացվել եւ մեր ժողովուրդը պահանջում է արդարություն եւ հատուցում։ Խաչքար-հուշակոթող հասնելուն պես տեղի ունեցավ եկեղեցական կարգ, որը կատարեց Արժանապատիվ Տեր Թորգոմ Քահանա Վարդանյանը ։ Եկեղեցական կարգի ավարտին Ցեղասպանությունը դատապարտող ելույթներով հանդես եկան ցանկացողները ։
