Տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ Ռուզաննա Հովասափյանի «Թիֆլիսի թևերին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ Ռուզաննա Հովասափյանի «Թիֆլիսի թևերին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը

Ապրիլի 19-ին Վրաստանի գրողների միությունում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի գրողների միությունների անդամ, վիրահայ բանաստեղծուհի Ռուզաննա Հովասափյանի «Թիֆլիսի թևերին» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։

Շնորհանդեսին մասնակցեց ՀՀ դեսպանության խորհրդական Գևորգ Ղարիբջանյանը, ով իր խոսքում նշեց, որ ժողովածուն հայ-վրացական գրական և մշակութային կապերի ամրապնդման ևս մեկ վառ օրինակ է և իր ուրույն տեղը կզբաղեցնի հայերի համար սիրելի քաղաք Թբիլիսին ձոնած ստեղծագործությունների շարքում։