Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ: «Ի պատասխան Լիբանանի՝ ուղիղ բանակցություններ վարելու բազմաթիվ խնդրանքների՝ երեկ հանձնարարել եմ նախարարների կաբինետին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինեն «Հըզբոլլահի» զինաթափումն ու Իսրայելի և Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատումը: Իսրայելը նաև ողջունում է Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը Բեյրութի ապառազմականացման…
