Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ


Միջազգային համաժողովների մասնակցությունը լավ առիթ է գործընկեր ֆինանսների նախարարների և այլ գործընկերների հետ հանդիպելու՝ փորձի փոխանակման և բարեկամական հարաբերությունների հաստատման տեսանկյունից։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Այս համատեքստում Դոհայում առիթ ունեցա նաև հանդիպելու Կատարի ֆինանսների նախարար Ալի բին Ահմեդ Ալ Քուվարիի, Նեպալի ֆինանսների նախարար Սվարնիմ Վագլեի և Չինաստանի ֆինանսների նախարարի օգնական Ջունհոնգ Չանգի հետ։

Քննարկեցինք մեր երկրներում իրականացվող քաղաքականությունները և պայմանավորվեցինք հետագա համատեղ աշխատանքի վերաբերյալ»,-նշել է նա։