Ասպինձայում մեկնարկել են «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ խաղերը

Ասպինձայում մեկնարկել են «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ խաղերը

Ասպինձայի մունիցիպալիտետում մեկնարկել են Վրաստանի «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակում անցկացվող մունիցիպալ խաղերը։

Հոկտեմբերի 3-ին Ասպինձայում անցկացվել է մունիցիպալ խաղերի առաջին մրցաձևը՝ կրոսավազքը։ Մրցումներին մասնակցել են Ասպինձայի, Տոլոշիի, Նաքալաքևիի, Խիզաբավրայի, Դամալայի, Օշորայի, Օթայի և Ռուսթավիի հանրային դպրոցների աղջիկների և տղաների թիմերը։

Մրցումների արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը.

Տղաների մրցապայքարում՝

I տեղ՝ Օշորայի հանրային դպրոց,
II տեղ՝ Նաքալաքևիի հանրային դպրոց,
III տեղ՝ Ասպինձայի հանրային դպրոց։

Աղջիկների մրցապայքարում՝

I տեղ՝ Տոլոշիի հանրային դպրոց,
II տեղ՝ Խիզաբավրայի հանրային դպրոց,
III տեղ՝ Օթայի հանրային դպրոց։

Մասնակիցները Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։

Մունիցիպալ խաղերի հաղթող թիմերը 2027 թվականի գարնանը կմասնակցեն Վրաստանի դպրոցական օլիմպիադայի տարածաշրջանային խաղերին։

Մունիցիպալ խաղերի կազմակերպումն իրականացրել է Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդական հարցերի և զբոսաշրջության զարգացման ծառայությունը։