Վերջին 10 տարվա ընթացքում հեպատիտ C-ի  բուժման կարիք ունեցող 107,200 մարդկանցից 92,910-ը ընդգրկվել է բուժման ծրագրում, որոնցից 98.1%-ը արդեն բուժվել է

Վերջին 10 տարվա ընթացքում հեպատիտ C-ի բուժման կարիք ունեցող 107,200 մարդկանցից 92,910-ը ընդգրկվել է բուժման ծրագրում, որոնցից 98.1%-ը արդեն բուժվել է

Վրաստանում վերջին 10 տարվա ընթացքում հեպատիտ C-ով 107,200 մարդ ճանաչվել է բուժման կարիք ունեցող, որոնցից 92,910-ը ընդգրկվել են բուժման մեջ։ Ինչպես  հայտնել են Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնից հարցված տեղեկատվությանը ի պատասխան, բուժման մակարդակը կազմում է 98.1%։ «Տեղեկացնում ենք, որ 2015 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը 107.2 հազար մարդ ճանաչվել է հեպատիտ…

Read More
Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են խաղաղության բանակցություններից. Բեսենթ

Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են խաղաղության բանակցություններից. Բեսենթ

Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ հետագա պատժամիջոցները կախված են Ուկրաինայում գրեթե չորս տարի ձգվող պատերազմի ավարտին ուղղված բանակցություններից։ Բեսենթի խոսքով՝ Վաշինգտոնը կքննարկի Ռուսաստանի ստվերային նավատորմի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ քայլ, որը Թրամփը չի ձեռնարկել 2025 թվականի հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ…

Read More
Ձվի գինը  կնվազի 5%-ով- Վրաստանի թռչնաբուծության զարգացման ասոցիացիա

Ձվի գինը կնվազի 5%-ով- Վրաստանի թռչնաբուծության զարգացման ասոցիացիա

Վրաստանի թռչնաբուծության զարգացման ասոցիացիայի անդամ ընկերությունները որոշել են իջեցնել ձվի գինը։ Ինչպես նշված է նրանց կողմից հրապարակված տեղեկատվության մեջ, «Սավանեթի», «Դիլա», «Կոդա» և «Կումիսի» ընկերությունները կնվազեցնեն իրենց կողմից արտադրվող ձվի գինը 5%-ով։ «Սավանեթի», «Դիլա», «Կոդա» և «Կումիսի» ընկերությունները հայտարարում են, որ որոշել են իջեցնել իրենց կողմից արտադրվող ձվի գինը՝ որպես հիմնական սննդամթերք։ Գնի իջեցումը կկազմի…

Read More
Թրամփը կողմ է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի կնքմանը

Թրամփը կողմ է ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի կնքմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է նոր, բարելավված, երկարաժամկետ համաձայնագրին՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) երկարաձգման փոխարեն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչներ Գրեգորի Միքսը, Ադամ Սմիթը և Ջիմ Հայմսն էլ կոչ են արել նախագահ Թրամփին անհապաղ սկսել Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը։ Նրանք նշել են, որ պայմանագրի…

Read More
Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու

Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարը ժամանել է Բաքու

Ադրբեջանի նախագահ Ալիևն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը։ Նա հիշեցրել է վերջերս Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և նշել, որ բարձր մակարդակի շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ալիևն ընդգծել է անցյալ տարի Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած այցի հաջողությունն ու համագործակցության հետագա խորացումը: Ադրբեջանի նախագահը…

Read More
Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները: Հանդիպմանը մասնակցում են ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները: Իրանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որն ավելի վաղ առանձին հանդիպում էր ունեցել Օմանի գործընկերոջ հետ: Հաղորդվում է, որ այսօրվա բանակցությունները վերաբերելու են ընդհանուր հարցերին, այլ ոչ թե միջուկային թեմայի տեխնիկական մանրամասներին՝ որպես…

Read More
Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս

Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում. Կոս

Ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսն ուրբաթ կայցելի Թուրքիա՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակում՝ հաղորդել է Politico-ն։ Նրա խոսքով՝ Եվրոպայում խաղաղության և կայունության ուղին ենթադրում է Թուրքիայի հետ ամուր գործընկերության նախապատրաստում։ Պարբերականը նշել է, որ որպես հարաբերությունների բարելավման առաջին քայլ՝ Մարթա Կոսը կմասնակցի Թուրքիայի վերականգնվող էներգիայի ոլորտում ներդրումներ կատարելու համար նախատեսված 200 միլիոն եվրո վարկային համաձայնագրի…

Read More
Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը Մասկատի բանակցություններում

Արաղչին կգլխավորի իրանական պատվիրակությունը Մասկատի բանակցություններում

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Մասկատում կայանալիք բանակցություններից առաջ հայտարարություն է արել՝ ընդգծելով իր երկրի դիվանագիտական ​​հանձնառությունը։ «Իրանը դիվանագիտական ​​բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցյալ տարվա իրադարձությունների ամուր հիշողությամբ։ Մենք գործում ենք բարեխղճորեն և հաստատակամորեն պաշտպանում ենք մեր իրավունքները։ Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահերը հռետորաբանություն չեն,…

Read More
ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնարկել է արտասահմանյան շրջագայություն, որը կմեկտեղի դիվանագիտությունը և սպորտը: Մեկշաբաթյա ուղևորության ընթացքում Վենսն Իտալիայում կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան: Associated Press գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենսին հանձնարարել է զարգացնել ձեռք բերված համաձայնությունը, որը վերջ է դրել երկու երկրների միջև…

Read More
Միցոտակիսը և Էրդողանը կքննարկեն Թուրքիա-Հունաստան հարաբերությունների բոլոր ուղղությունները

Միցոտակիսը և Էրդողանը կքննարկեն Թուրքիա-Հունաստան հարաբերությունների բոլոր ուղղությունները

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փետրվարի 11-ին Թուրքիայի նախագահի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Էրդողանը և Միցոտակիսը կհամանախագահեն Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի վեցերորդ նիստը: Նախատեսվում է քննարկել Թուրքիա-Հունաստան հարաբերությունների բոլոր ասպեկտները և համագործակցության զարգացման ուղիները։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների վերաբերյալ: Այցի ընթացքում նախատեսվում է նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն…

Read More
Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը

Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը

Աբու Դաբիում ավարտվել է փետրվարի 4-5-ն անցկացված ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների հիմնական արդյունքը, թերևս, կողմերի միջև ռազմագերիների փոխանակումն է 157-ը 157-ի դիմաց սկզբունքով: Բացի այդ, Ռուսաստան է վերադարձվել 3 քաղաքացիական անձ Կուրսկի մարզից: Նման փոխանակումներ չէին իրականացվել հինգ ամիս:    Կողմերը դրական են գնահատել բանակցությունները: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է,…

Read More
Lրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը

Lրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը

2026 թ. փետրվարի 5-ին լրանում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։ Ըստ փաստաթղթի՝…

Read More
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը. Ալեն Սիմոնյան

Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը. Ալեն Սիմոնյան

Հայաստանն ու Ադրբեջանը լավ իմաստով բավական հեռուն են գնացել հարաբերությունների կարգավորման գործում, նախատեսվում է խաղաղության համաձայնագրի ստորագրում, ինչը շատ կարևոր է Հայաստանի ապագայի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերություններում և…

Read More
Վենսը մեկնարկել է արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակում կայցելի Հայաստան և Ադրբեջան

Վենսը մեկնարկել է արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակում կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնարկել է արտասահմանյան շրջագայությունը, որը կմեկտեղի դիվանագիտությունը և սպորտը: Մեկշաբաթյա ուղևորության ընթացքում Վենսն Իտալիայում կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Associated Press գործակալությունը գրել է,…

Read More
Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելու դեպքում Ուկրաինան կկորցնի անկախությունը. Զելենսկի

Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելու դեպքում Ուկրաինան կկորցնի անկախությունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելու դեպքում երկիրը կկորցնի անկախությունը: Միևնույն ժամանակ նա վստահ է, որ նման բան տեղի չի ունենա: France 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում Զելենսկին նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել՝ նշելով, որ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում: Զելենսկին նաև հայտարարել է, որ ինքը մշտապես…

Read More
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Փետրվարի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։   Համաժողովին ելույթով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն…

Read More
Դեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումները

Դեսպան Մկտչյանը ներկայացրել է կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում ՀՀ մոտեցումները

Փետրվարի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում անցկացված «Save Armenia 2.0 Launch» միջոցառմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։   Միջոցառման ընթացքում դեսպան Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ մոտեցումները կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքի պաշտպանության հարցում։ Դեսպանն ընդգծել է, որ կրոնի ազատությունը մարդու հիմնարար ազատություններից է,…

Read More
Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը

Սաուդյան Արաբիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը

Սաուդյան Արաբիայում նախատեսվում է կառուցել Rise Tower-ը։ Շենքի բարձրությունը կհասնի 2000 մետրի, կրկնակի գերազանցելով ներկայիս ռեկորդակիր Դուբայի (ԱՄԷ) Բուրջ Խալիֆայի շենքը։ Համալիրի 678 հարկում կտեղակայվեն շքեղ հյուրանոցներ, բարձրակարգ ռեստորաններ, համայնապատկերային դիտակետեր և բարձրակարգ բիզնես կենտրոններ։ Time Out Dubai-ի տվյալներով՝ երկնաքերը կլինի Vision 2030 ծրագրի հիմնական մասը: Նպատակն է նվազեցնել Սաուդյան Արաբիայի նավթային կախվածությունը, դիվերսիֆիկացնել նրա…

Read More
ԱՄՆ-ն զգուշացրել է Ալժիրին՝ ռուսական կործանիչներ գնելու համար

ԱՄՆ-ն զգուշացրել է Ալժիրին՝ ռուսական կործանիչներ գնելու համար

Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել Ալժիրի դեմ՝ ռուսական հինգերորդ սերնդի կործանիչներ գնելու պատճառով։ Այս մասին հայտնել է պետքարտուղարության Մերձավոր Արևելքի հարցերով բյուրոյի ղեկավար Ռոբերտ Պալադինոն։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այժմ օգտագործում է հասանելի դիվանագիտական ​​գործիքները՝ «մեր շահերը պաշտպանելու և կասեցնելու այն, ինչը մենք անընդունելի ենք համարում»։ Պալադինոն նշել է, որ Ալժիրի՝ Ռուսաստանից ռազմական տեխնիկա ձեռք…

Read More
Շնորհավորանքներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ «Զայեդ» մրցանակին արժանանալու համար

Շնորհավորանքներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ «Զայեդ» մրցանակին արժանանալու համար

Մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Հայաստանի վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ 2026 թվականի  «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու համար: Այդ առիթով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրել է. «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խորապես գնահատում եմ ինչպես իմ եղբայր Իլհամ Ալիևի կողմից երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ պարոն Փաշինյանի…

Read More
Կոլումբիայի նախագահ Պետրոն հանդիպել է Թրամփի հետ Սպիտակ տանը

Կոլումբիայի նախագահ Պետրոն հանդիպել է Թրամփի հետ Սպիտակ տանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 3-ի երեկոյան հայտարարել է, որ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ իր բանակցությունները հաջող են եղել՝ Վաշինգտոնի և Բոգոտայի միջև ամիսներ տևած լարվածությունից հետո: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ «շատ լավ շփում է ունեցել» կոլումբիացի ղեկավարի հետ, որին վերջերս մեղադրել է ԱՄՆ-ին կոկաին մատակարարելու համար և խորհուրդ է տվել նրան…

Read More
Ախալցխայում  փորձնական ռեժիմով կսկսի գործել նորակառույց մարզական համալիրը

Ախալցխայում փորձնական ռեժիմով կսկսի գործել նորակառույց մարզական համալիրը

Փետրվարի 5-ից Ախալցխայի Ասպինձայի փողոցում գտնվող նորակառույց մարզական համալիրը կսկսի գործել փորձնական ռեժիմով։ • 3 ամսվա ընթացքում ցանկացած օգտատեր կօգտվի 30% զեղչից։ • Բացի այդ, 3 ամսվա ընթացքում լողավազանից օգտվելը հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար կլինի, իսկ ապագայում տարբեր կատեգորիաների շահառուների համար կկիրառվեն որոշակի արտոնյալ պայմաններ։ Մարզական համալիրը ներառում է մեծ և փոքր լողավազաններ, գլխավոր…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց   «Հայկական ձեռագրերի ժառանգություն» վերնագրով գիրք-ալբոմի հեղինակ հայագետներին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց «Հայկական ձեռագրերի ժառանգություն» վերնագրով գիրք-ալբոմի հեղինակ հայագետներին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդունեց 2025թ․ նոյեմբերին Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի լույս ընծայած «Հայկական ձեռագրերի ժառանգություն» վերնագրով գիրք-ալբոմի հեղինակ հայագետներին՝ ձեռագրերի ազգային կենտրոնի արևելյան և հայկական ձեռագրերի բաժնի վարիչ Դալի Չիտունաշվիլին, Խաթունա Գափրինդաշվիլիին, Իրմա Խոսիտաշվիլիին և խմբագիր՝ Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Նաթիա Չանտլաձեին։ Հանդիպմանը ներկա էր նաև անվանի հայագետ Նինո Ափցիաուրին։ Ա․Սմբատյանը…

Read More
Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը. BBC

Աբու Դաբիում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը. BBC

Աբու Դաբիում ընթանում է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Մեկ օր առաջ Ռուսաստանը վերսկսել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները, ինչը խիստ ցրտահարությունների ժամանակ բնակելի շենքերում ջեռուցման անջատումներ է առաջացրել, հայտնում է BBC-ն։ Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ «Այնուհետև աշխատանքները կշարունակվեն առանձին խմբերով՝ կենտրոնանալով կոնկրետ…

Read More
Լիբիայում սպանվել է Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին

Լիբիայում սպանվել է Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին

Չորս դիմակավորված անձինք ներխուժել են Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի երկրորդ որդի Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիի՝ արևմտյան Էզ-Զինտան քաղաքում գտնվող բնակարանն ու սպանել նրան՝ հայտնել է Քադաֆիի գրասենյակը։ Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին հոր կառավարման տարիներին որևէ պաշտոն չի զբաղեցրել, բայց համարվել է երկրի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Նա գործնականում պատասխանատու է եղել արտաքին քաղաքական կապերի համար…

Read More
Թրամփը ստորագրել է շաթդաունը դադարեցնող կառավարության ֆինանսավորման օրինագիծը

Թրամփը ստորագրել է շաթդաունը դադարեցնող կառավարության ֆինանսավորման օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, որը վերջ է դնում հունվարի 31-ին սկսված դաշնային կառույցների աշխատանքի մասնակի շաթդաունին։ Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր կառավարության ֆինանսավորման մասին օրինագծի օգտին՝ 217 կողմ և 214 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Սենատի դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնության են եկել ծախսերի մասին հինգ օրինագծերի փաթեթի շուրջ, սակայն բացառել…

Read More
Չինաստանը կոչ է արել Պանամային փոխել դիրքորոշումը Պանամայի ջրանցքի նավահանգիստների կոնցեսիայի վերաբերյալ

Չինաստանը կոչ է արել Պանամային փոխել դիրքորոշումը Պանամայի ջրանցքի նավահանգիստների կոնցեսիայի վերաբերյալ

Պեկինը քննադատել է Պանամայի Գերագույն դատարանի որոշումը, որը Սահմանադրությանը չհամապատասխանող է ճանաչել Պանամայի ջրանցքի երկու կողմում գտնվող երկու նավահանգիստները Հոնկոնգում գործող CK Hutchison ընկերությանը հանձնելու կոնցեսիոն պայմանագիրը, հաղորդում է EFE-ն։ Պեկինը հիշեցրել է, որ «կոնցեսիան ուժի մեջ է եղել գրեթե 30 տարի, և դրա երկարաձգումը հաստատել են Պանամայի իշխանություններն ու կարգավորող մարմինները»։ Հետևաբար, Չինաստանի իշխանությունները…

Read More
Հայաստանի արտգործնախարարությունը՝ Նիդերլանդների աջակցության մասին

Հայաստանի արտգործնախարարությունը՝ Նիդերլանդների աջակցության մասին

Հայաստանի ԱԳՆ խոսնակը ողջունել է Նիդերլանդների աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: «Մենք ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին շարունակական աջակցության վերաբերյալ: Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, որոնք կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- ԱԳՆ խոսնակ Անի…

Read More
Ադրբեջանն ու Իսրայելը կգործակցեն արհեստական բանականության ոլորտում

Ադրբեջանն ու Իսրայելը կգործակցեն արհեստական բանականության ոլորտում

Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնել են համագործակցել գերհամակարգիչների մշակման ոլորտում՝ արհեստական ​​բանականության վերաբերյալ հուշագրի շրջանակներում` հայտնում են իսրայելական և ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ աշխատանք քաղաքացիական արհեստական բանականության հավելվածների ուղղությամբ, կադրերի պատրաստում և գիտական հետազոտությունների անցկացում: Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը նշել է, որ համաձայնագիրը արտացոլում է Բաքվի և…

Read More
Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին. Զելենսկի

Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին. Զելենսկի

Ռուսաստանը խախտել է էներգետիկ հրադադարը և հարձակման համար սպասել ձմռան ամենացուրտ օրերին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Զելենսկին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ռուսաստանին դադարեցնել հարվածներն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և կրիտիկական ենթակառուցվածքներին: Զելենսկին հստակեցրել է՝ ԱՄՆ-ն ակնկալում էր, որ նախաձեռնությունը կաշխատի…

Read More