Մարտական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինային արժենում է մոտ 450 միլիոն դոլար. Սիբիհա
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ մարտական գործողությունների յուրաքանչյուր օրն Ուկրաինային արժենում է մոտավորապես 450 միլիոն դոլար։ Այս մասին նա ասել է PISM Strategic Ark միջազգային անվտանգության համաժողովում։ Սիբիհան նաև հավելել է, որ 2026 թվականը կարող է լինել «խաղաղության համար վճռորոշ տարի» Ուկրաինայի համար, սակայն անհրաժեշտ է ԱՄՆ մասնակցությունը։ 2025 թվականի դեկտեմբերին…
