Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրում
Անտառային հրդեհը մոտ 230 տուն է ոչնչացրել Կանադայի արևմուտքում գտնվող բնիկների համայնքում՝ հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ Օկանագան հնդկական համայնքի ղեկավար Դեն Ուիլսոնը հայտնել է, որ հրդեհը տարածվել է Վեռնոն քաղաքի մոտ գտնվող արգելոցի զգալի մասում, որը գտնվում է Վանկուվերից մոտ 440 կմ հյուսիս‑արևելք: Ըստ օդային զննման՝ տարածքը գրեթե ամբողջությամբ այրվել է։…
