Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա
Սեպտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերը հարվածել են Ռոստովի մարզի Տագանրոգ և Սամարայի մարզի Տոլյատի քաղաքներում գտնվող թիրախներին։ Ուկրաինական Telegram ալիքների տվյալներով՝ Տագանրոգում հարվածել են քաղաքի կենտրոնական ռազմական օդանավակայանին և Տագանրոգի նախկին ավտոմոբիլային գործարանին, իսկ Տոլյատիում՝ «ԿույբիշևԱզոտ» քիմիական գործարանին։ Տագանրոգի կենտրոնական օդանավակայանում է գտնվում 708-րդ ռազմական տրանսպորտային ավիացիոն գունդը, իսկ մոտակայքում՝ ինքնաթիռների…
