Հյուսիսային Կորեան ընդլայնում է Յոնբենի միջուկային համալիրը. ԱԷՄԳ
ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իր Յոնբենի միջուկային համալիրում կառուցել է ուրանի հարստացման ևս մեկ օբյեկտ՝ հաղորդել են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով միջազգային գործակալության զեկույցին։ ԱԷՄԳ-ում նշում են, որ Փհենյանն արդեն վաղուց սահմանափակել է համագործակցությունը գործակալության հետ, ինչը դժվարացնում է նրա միջուկային ծրագրի վերաբերյալ տվյալների հավաքագրումը: Բացի այդ, ԱԷՄԳ-ի փորձագետներն ընդլայնման նշաններ են նկատել…
