ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը նախաձեռնել է Հայաստանը։ Այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Այս նախաձեռնության միջոցով Հայաստանը վերահաստատում է, որ կրթությունը մեր ռազմավարական առաջնահերթությունն է և խաղաղության կառուցման կարևորագույն հենասյունը։ Խորին շնորհակալություն այն պետություններին, որոնք աջակցել են մեր նախաձեռնությանը և համահեղինակել…
