Ռուսաստանն արագ կորցնում է հարևան երկրներում քարոզչական աշխատանքի իր գործիքակազմը. Պեսկով
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքում Ռուսաստանի տեղեկատվական աշխատանքը բարդանում է՝ «թշնամական սոցիալական ցանցերի» դեմ մշտական պայքարի պատճառով։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը համոզված է, որ ներքին Max մեսենջերը պետք է գերազանցի իր մրցակիցներին ԱՊՀ-ում: «Մենք սրընթաց կորցնում ենք արտերկրում մեր քարոզչական աշխատանքի գործիքակազմը, հատկապես մերձավոր արտասահմանում»,- պարզաբանել է Պեսկովը՝ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում կայացած համաժողովում։…
