նոյեմբերի 04 | 20:54Նոյեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արեւմտահայերէն լուրեր
նոյեմբերի 04 | 20:54Նոյեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արեւմտահայերէն լուրեր
նոյեմբերի 04 | 20:54Նոյեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արեւմտահայերէն լուրեր
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն անդրադարձավ նաև Ուշիի դեպքին, նշեց՝ շատ նախնական են եզրակացությունները դեպքի մասով, թե ինչու է այն տեղի ունեցել։ «Ես չէի ցանկանա շատ գնահատականներ տալ, մեքենայի անսարքության հետ կապված շատ նախնական ինչ-որ…
Երևանն արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց ներկա է մշտական ներկայացուցիչների բոլոր ամենշաբաթյա խորհրդակցություններին, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը` եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակներում: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը պետք է կայացնեն Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը։ Մասադիկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից…
Արփինե ՍարգսյանՆախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման խնդիր է եղել․ Արփինե Սարգսյանը՝ Ուշիի վթարի մասիննոյեմբերի 04 | 13:00
Այլ երկրների օրենսդրական մանրամասները շատ լավ չգիտեմ, հաշվի առնելով իրենց կողմից կազմակերպման հանգամանքը, բայց քաղաքացիության հրաժարումը ստանդարտ պրոցես է, որևէ խոչընդոտ այդ տեսանկյունից պիտի չլինի։ Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքը…
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խնդրանքով անդրադարձավ նաև ատեստավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը դիմել է ոստիկանության 9525 ծառայող, ատեստավորումը հաղթահարել է 6459 ծառայող, ընդամենը 3241-ն են, որ ստացել…
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնաբանել է ամերիկացի ընտրողների դիրքորոշումը։ «Անկախ նրանից՝ դա խիղճ է, թե կյանքի արժեք, ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք սատարում ենք այս ուղերձին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ըստ Ղալիբաֆի՝ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի իր սեփական ժողովրդի կամքը՝ հանուն միջազգային հովանավորների և շանտաժիստների, ապա կբախվի հետևանքների։ «Նրանք կհասկանան,…
2025-ի մարտին մենք ընդունեցինք օրենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, և հիմա այդ օրենքն ուժի մեջ է։ Այդ մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում՝ պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին ո՞ր կետին եք հասել, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր առաջին մտադրությունն էր, և մինչև օրս էլ մտադրությունը դա է՝ ստեղծել…
«Տեսեք՝ էս ու՜ր ենք ընկել»,- սոցցանցում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եկանք միջոցառման, ու պարզվեց՝ մեքենաների թանգարանում է. Բրյուսելում այսպիսի թանգարան կա»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը: «Ես այսքան եկել, գնացել եմ, չեմ իմացել: Տեսեք՝ ինչ է կատարվում այստեղ. ամենահին ավտոմեքենաներից մինչև ամենանորերը: Լավ տեղ է, բայց ափսոս էլի ժամանակ չունենք, պետք է…
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Չինաստանում՝ նոյեմբերի 18–19-ը։ «Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն ընդհանուր ընկալում, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումը նպատակահարմար և չափազանց օգտակար կլինի»,–…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքի էջից: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:…
Սեուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնի հետ: Առանձնազրույցից հետո տեղի են ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը ստորագրել են ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Քննարկվել է նաև Թուրքիայի ատոմակայանի կառուցման նոր նախագծին հարավկորեական ընկերությունների մասնակցության հարցը։ ️ Կողմերը պայմանավորվել են…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (The Swedish International Development Cooperation Agency – Sida) պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Երկկողմ համագործակցության շրջանակում մեկնարկել է հարկային վարչարարության արդյունավետության և թափանցիկության բարձրացմանն ուղղված երկարաժամկետ ծրագիր, որի նպատակն է խթանել հարկային կարգապահությունը և նպաստել արդար, արդյունավետ ու ժամանակակից…
Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիում։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հանդես է գալիս որպես միջնորդ, բանակցությունները լինելու են աշխատանքային մակարդակով։ Ուիթքոֆը հայտնել է, որ կենտրոնանալու են հետպատերազմյան շրջանում անվտանգային միջոցառումների, ապաէսկալացիայի, հումանիտար ջանքերի և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Համիկ Սայադյանին 2026 թվականի նոյեմբերի 23-ից նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը Պեկին)»,-…
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկումները։ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի համար 2027-ի բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 27,5 մլրդ դրամ, ինչը 2026-ին հաստատված ցուցանիշը գերազանցում է շուրջ 2,3 մլրդ դրամով կամ 9 տոկոսով, այդ թվում՝ կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 789 միլիոն դրամ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի…
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններին՝ ընդգծելով երկու երկրների…
Առնվազն 15 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել, ԱՄՆ-ի 11 նահանգում հանգստյան օրերին Հելոուինի ժամանակ հրազենային միջադեպերից՝ հայտնել է USA Today-ը: Ամենավատ իրավիճակը Դալասում է, որտեղ երեք կրակոցներից զոհվել է չորս մարդ, ևս 15-ը՝ վիրավորվել։ Հրազենի կիրառում է արձանագրվել նաև Ալաբամայում, Դելավերում, Իլինոյսում, Ինդիանայում, Արկանզասում, Կալիֆոռնիայում, Միչիգանում, Կոլորադոյում, Ֆլորիդայում և Միսիսիպիում։ Կրակոցների հետ կապված շատ դեպքեր…
Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում, քանի դեռ դա իրականություն չի դարձել, որովհետև ԿԲ-ն գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել, որովհետև գործիքակազմ չունի: Այդ մասին 2027 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: «Եթե հանկարծ տեղի ունենա գազի թանկացում, որի արդյունքում…
The Wall Street Journal-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Ուկրաինայով անցնող խողովակաշարերով Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարումները վերսկսելու ծրագրին։ Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ռուսական գազի մատակարարումները վերսկսելու գաղափարն առաջարկել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները: Ենթադրվում է, որ ռուսական գազի վաճառքը կիրականացվի ամերիկյան…
Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ներկա է գտնվել Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի «Կատարենք ներդրում հիմա՝ ավելի լուսավոր ապագա կերտելու նպատակով» խորագիրը կրող ամենամյա դրամահավաք-ընթրիքին և հանդես եկել ելույթով։ Այդ մասին տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանությունից։ Ելույթի առանցքում Հայաստանի ներուժի, մարդկային կապիտալի և ապագայի տեսլականի կարևորությունն էր։ Դեսպանն ընդգծեց, որ երկրի առաջընթացը պայմանավորված է ոչ…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում՝ Smart Customs («Խելացի մաքսատուն») ծրագրի գլոբալ միջոցառման շրջանակում, շարունակել է աշխատանքային հանդիպումները։ Աշխատանքային այցի շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի հարկային և մաքսային միության գլխավոր տնօրինության (DG TAXUD) մաքսային ուղղության տնօրեն Մաթիաս Պեչկեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության…
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ծովային ականների վրա` հաղորդում է IRNA-ն։ ԻՀՊԿ-ի պնդմամբ՝ նավերը նեղուցով անցել են «չարտոնված երթուղով»։ Նշվում է նաև, որ լցանավերն անջատել էին ավտոմատ նույնականացման համակարգի տրանսպոնդերները, որոնք նավի գտնվելու վայրը փոխանցում են արբանյակային և ռադիոազդանշանների միջոցով՝ փորձելով գաղտնի անցնել ամերիկյան զինվորականների…
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. բոլոր 9 ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Օդանավը Տեխասի Օսթին քաղաքից ուղևորվել էր դեպի Բահամյան կղզիներ։ Մինչ կործանումը հրամանատարը հայտնել է հնարավոր աղետի մասին։ «Մենք բախվում ենք գետնին, Ժամանակ չի մնացել», — թերթը մեջբերում է օդաչուի խոսքերը։ Դեպքի վայր են մեկնել մասնագետներ՝ միջադեպի պատճառները պարզելու համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է Ուկրաինայի իր գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հեռանկարները և Սև ծովում անվտանգությունը: Հանդիպումից առաջ Զելենսկին նշել էր, որ կարևոր բանակցություններ են սպասվում: Թուրքիան նախկինում բազմիցս իր միջնորդությունն է առաջարկել պատերազմի դադարեցման գործում: Հանդիպումից հետո նախատեսվում էր Էրդողանի և Զելենսկու մամլո ասուլիսը։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հոկտեմբերի 26-ի կարգադրության համաձայն՝ Կոնջորյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նիստին։
Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 14 մարդ, իսկ առնվազն 14-ը՝ վիրավորվել, հայտնել են իշխանությունները։ «Դնեպրում կայարանի վրա ռուսական հարձակման հետևանքով արդեն վիրավորվել է 14 մարդ, 13-ը հոսպիտալացվել են, նրանցից վեցը, այդ թվում` 11-ամյա տղա, գտնվում են ծանր վիճակում։ Բոլորը ստացել են բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ 40-ամյա տղամարդու երկու…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում, մասնավորապես՝ ամերիկյան պատժամիջոցները վերացնելու, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայությունը կրճատելու և իրանական սառեցված ակտիվներն ապաշրջափակելու դեպքում։ Նրա խոսքով՝ Իրանն առայժմ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում։ «Մեր պայմանները ներառում են Իսլամաբադի հուշագրից հետո սահմանված պատժամիջոցների…
Կանադան կարող է դառնալ Եվրամիության առաջին «ասոցացված անդամը»։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ կողմերը մտադիր են համաձայնեցնել երկրի կարգավիճակը ԵՄ-ում մինչև 2027 թվականի հունիսը՝ չնայած որոշ եվրոպական երկրների առարկություններին։ «Առաջիկա ամիսներին մենք կորոշենք համագործակցության այս նոր ձևի էությունն ու մասշտաբը։ Մենք աշխատում ենք մեր գործընկերության ամրապնդման ուղղությամբ, բայց առանց ԵՄ-ին անդամակցելու»,– ասել է…
Արարատ ՄիրզոյանՔննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցերհոկտեմբերի 31 | 19:14