Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է յուրաքանչյուր կիսամյակի համար 500 լարի կրթաթոշակ տրամադրել «Սամցխե-Ջավախqի պետական համալսարան» ընդունված Ախալցխայի ուսանողներին, ովքեր բոլոր առարկաներից ունեն առնվազն 97 միավոր, — կրթաթոշակի տրամադրման կանոնները հաստատվեցին քաղաքային խորհրդի նիստի ժամանակ։
Ինչպես հայտնի դարձավ, վերը նշված պահանջները բավարարող ուսանողները կարող են կրթաթոշակ ստանալ յուրաքանչյուր կիսամյակի համար, այսինքն՝ տարեկան տրամադրվում է 1000 լարի։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը ներառում է 44,500 լարի։
Ախալցխայի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Քեթինո Միշվելիձեի խոսքերով՝ անցյալ տարի ծրագրից օգտվել է 95 ուսանող, և ընդհանուր առմամբ տրամադրվել է 48,000 լարի կրթաթոշակ։
Ախալցխայի քաղաքապետարանը նախատեսում է կրթաթոշակ տրամադրել «Սամցխե-Ջավախqի պետական համալսարան» ընդունված Ախալցխայի ուսանողներին
