Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է մանկապարտեզի տնօրենների և նախադպրոցական վարչության ներկայացուցիչների հետ։
Վարլամ Ծիկլաուրին ներկաներին ներկայացրել է նախադպրոցական հաստատության տնօրենի պաշտոնակատար Լելա Զազաձեին և մաղթել հաջողություններ։ Նա այս ոլորտում երկարամյա փորձ ունի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկապարտեզներում առկա իրավիճակը, նախատեսվող նորարարությունները և ապագա ծրագրերը։
