Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, փոխքաղաքապետ Գիորգի Մելիքիձեի և քաղաքային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեի հետ միասին, պարգևատրել է սիրողական ֆուտբոլային մրցաշարի հաղթող թիմերին։
Մրցաշարին մասնակցել են մունիցիպալիտետի վարչական միավորների և տարբեր կազմակերպությունների թիմեր՝ ցուցադրելով մրցակցային և հետաքրքիր խաղեր։
Եզրափակիչ հանդիպումները կայացել են Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում։ Մրցաշարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է բանակային թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Ծնիսիի թիմը, իսկ երրորդ տեղը՝ Ախալցխայի թիմը։
Մունիցիպալիտետի ղեկավարները շնորհավորել են հաղթողներին և նրանց հանձնել գավաթներ, մեդալներ, պատվոգրեր և դրամական պարգևներ։
Մրցաշարը կազմակերպվել էր Ախալցխայի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի ծառայության կողմից՝ նպատակ ունենալով խթանել սպորտի զարգացումը և առողջ ապրելակերպը համայնքում։
