Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և նրան ուղեկցող պատվիրակությունը պետական այցով ժամանեցին Վրաստան։
Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում Ուզբեկստանի Հանրապետության նախագահին դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։
Նախագահի վարչակազմի տվյալներով՝ այցի շրջանակներում նախատեսված է Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Կստորագրվեն տարբեր ոլորտներում համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր։
«Ուզբեկստանի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ կդնի նաև Վրաստանի միասնության համար զոհված հերոսների հուշարձանին և կմասնակցի բանաստեղծ Ալիշեր Նավոյի հուշարձանի բացման արարողությանը», — հայտնել է մամուլի ծառայությունը։
