Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է մարզական համալիրի աշխատակիցների հետ․ քննարկվել են վեցամսյա արդյունքները և առաջիկա ծրագրերը

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է մարզական համալիրի աշխատակիցների հետ․ քննարկվել են վեցամսյա արդյունքները և առաջիկա ծրագրերը

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեի հետ միասին, հանդիպել է մարզական համալիրի աշխատակիցների հետ։

Հանդիպման ընթացքում ամփոփվել են համալիրի վերջին վեց ամիսների աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու մարզական ոլորտի հետագա զարգացման հնարավորությունները։

Վարլամ Ծիկլաուրին ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է ակտիվորեն աջակցել առողջ ապրելակերպի տարածմանը և սպորտի զարգացմանը՝ միաժամանակ կարևորելով մարզական ենթակառուցվածքների բարելավումն ու դրանց ժամանակակից չափանիշներին համապատասխանեցումը։

Քաղաքապետը նշել է, որ մարզական ոլորտի զարգացումը կարևոր նշանակություն ունի հատկապես երիտասարդների համար՝ նպաստելով նրանց ակտիվ և առողջ ապրելակերպին։